Մաս 15 Հարթֆորդ, 3 մայիսի
Հիվանդասենյակի դուռը բացելով' Ալեքսանդրային գտավ կիսաբաց պատուհանի առաջ անհանգիստ ետուառաջ անելիս: Հղի Ալեքսանդրան նման էր աստվածուհու' նուրբ, անմեղ ու լուսավոր: Միթե° արտաքինից հավասարակշիռ այս կինը կարող է հոգեբանական լուրջ խնդիրներ ունենալ:
Րոպեներն անցնում էին կապարե ծանրությամբ. Ալեքսանդրան չէր զգում նրա ներկայությունը:
-Ներիր ,որ ավելի շուտ չեկա:
Ալեքսանդրան նայեց նրան. աչքերը թաց էին, դեմքը' գունատ, այտոսկրերը' ցցված:
-Ալեքսանդրա, դու կարո°ղ ես ներել ինձ, մեղավորիս:
Հյուբին ցավով նկատեց, որ Ալեքսանդրան շատ հեռու է. այնտեղից, ուր նա գնացել է, չեն վերադառնում: Այնպես կուզեր պաշտպանել նրան: Ու°ր փախչել հիմա, ինչպե°ս լռեցնել ցավեցնող սիրտը, ինչպե°ս փոխել անուղղելին, դեռ որքա°ն պայքարել մարդկային այս զգացմունքի դեմ, որ անիմաստ է դարձրել իմաստավոր թվացող ամեն բան անիծյալ այս կյանքում:
-Պատուհանին մնացել են հետքեր, որ ինձ հիշեցնում են իմ մոռացված երազանքները: Ես հիմա տեսնում եմ սպիտակ արևներ… Այստեղ նեղ է: Նա հիմա սպասում է այն բարձունքին: Ես տխրում եմ այստեղ, նա ինձ երեք օր չի գրել ու գիտի, որ ես սպասում եմ նրա ամեն տողին: Նրա ուղարկած ամեն նամակից ես նրա ժպիտն եմ առնում, որն օգնում է ինձ մեկ օր էլ դիմանալ: Նա սիրում է ինձ, չէ°…
Հյուբին դուրս վազեց հիվանդասենյակից: Երանի չտեսներ, երանի չկրկնապատկվեր իր հիասթափությունը:<< Ո°վ է խլում քեզ ինձանից: Տարածության ու ժամանակի մեջ դու մոռացել ես ինձ: Քեզնից հեռու ապրելը իսկական դժոխք է իմ հիվանդ հոգու համար: Խղճա ինձ իմ գիտակցության մթագման համար, որ քեզ նվիրեց խավար լույսի փոխարեն, հիվանդ երևակայություն, որ բանտարկեց քեզ իր մեջ' զրկելով մտքի պարզ ազատությունից: Ես ուզում եմ կուրանալ, միայն թե չտեսնեմ քո արցունքները, որ հեղում ես մեկի համար, ով գոյություն չունի կամ ունի, բայց, որին դու արդեն ունակ չես հասկանալու:
Այդ գիշեր բարձունքին կանգնած' Հյուբին ուզում էր հավատալ, որ ընդունել է իր կյանքի ամենակարևոր որոշումը: Ի վերջո սիրո մեջ տառապում են երկուսը…
ԼԻԼԻ ՅԱՆ
Շարունակելի...