«Իշխանության քաղաքականությունը բացի անբարոյականությունից ուրիշ ոչինչ հնարավոր չէ անվանել:Նրանք էական քայլեր չեն ձեռնարկում մեր գերիների ազատ արձակելու ուղղությամբ, դեռ մի բան էլ փորձում են տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունն ու մեղքի բաժինը բարդել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Ըստ նրա, այն, ինչ կապված է Արցախի և արցախահայության հետ ատելության և ագրեսիայով է դրսևորվում իշխանության կողմից։
«Այն անձինք, ովքեր Արցախի նկատմամ իրենց հակահայ քաղաքականությունն են իրականացնում, բնականաբար պետք է ագրեսիայով վերաբերվեն այն հայրենակիցներին, ովքեր ունեցել են նվիրում Արցախին»,- նշել է Առաքելյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» կնքելուն նա ասել է, թե «Փաշինյանի և իր իշխանության համար «Խաղաղության պայմանագիր» ունենալը դարձել է իրենց գործունեության միակ հարցը։
«Ակնհայտ է, որ «Խաղաղության պայմանագրի» քննարկումնեը բերում են նրան, որ Փաշինյանն արդեն քիչ է մնում ասի՝ եկեք գոնե միայն վերնագիրը ստորագրենք, որովհետև աբսուրդ է, թե ինչ է նշանակում՝ այն կետերը, որոնք համաձայնեցված չեն, հանենք պայմանագրից, և ստորագրենք այն, որը համաձայնեցված է․ պարզ հարց է առաջանում՝ չհամաձայնեցված կետերի հետագա դրսևորումն ինչպե՞ս է լինելու։ Ինչպե՞ս կարող է լինել խաղաղություն, եթե փաստում ենք, որ ինչ-որ կարևոր կետեր, որոնք պայմանագրի մաս էին կազմում, դուրս են գալիս։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկություն չունի «Խաղաղության պայմանագիր» կնքելու»,-ասել է նա։