«Ապրելու Երկիր Կուսակցության» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, կապված Նոբելյան մրցանակաբաշխության հետ: Նա գրել է.

«Բացի Ռուբեն Վարդանյանից, 2024թ․ Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուներ են նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամպը, Էլոն Մասկը։

Նոբելյան մրցանակակիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 11-ին»։