«Լսում ես կառավարության ծրագրերը, մեգանախագծերը, փոփոխությունները, ասում ես՝ այս ինչ լավ է, մեկ էլ, որ հիշում ես սա այն կառավարությունն է, որ հայտարարել էր պատերազմ փողոցային առևտրի դեմ ու պարտվել էր այդ պատերազմում, հասկանում ես, որ վերջ»,-այս մասին «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը: Պարեկային ծառայությունը, Խուդինյան Արթուրով, քաղաքական իշխանության քաղաքական պայքարի մեջ գերակատար է»,-ասել է նա ու հավելել, որ պատգամավոր Սիմոնյան Աշոտի վրա հարձակվել էին 40-ից ավելի կարմիր ու սև բերետավորներ, մինչև հիմա մի ոստիկան պատժված չէ:
«Ծառայողական քննություն են նշանակել, 4 ամսվա ընթացքում ՆԳՆ-ն չգիտի՞ այդ արդյունքները»,- ասել է պատգամավորը: