Արթուր Խոջաբաղյանը գրում է․

Ինչ խոսք, Գորիսի զարգացման համար հաստատ պետք է, որ աշխատի օդանավակայանը եւ ընդունի միջազգային ինքնաթիռներ։
Բացի դրանից, պիտի երկաթգիծ ունենանք։ Սա զարկ կտա, որ արդյունաբերությունն այստեղ արագ զարգանա։
Մեղրի֊Կապան֊Շինուհայր֊Սիսիան֊Ջերմուկ֊Վարդենիս։

Փող կա իրականում։ ԶՊՄԿ֊ի 12.5% բաժնետերը դիմել է արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պնդելով, որ ՀՀ-ում ընկերության կատարած ներդրումները չեն պաշտպանվել։
Երեւի 2 տարվա թեմա է ու խոսքը 1.2միլիարդ դոլլարի մասին է։

Դե եթե 12.5ի տերը 1.2 միլիարդ դոլլարի մասին է խոսում, ընդհանուր փողը որ պտտվում է կոմբինատի շուրջ կարող ենք համարել շուրջ 10մլրդ դոլլար։ Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ։ Հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը։
Ըստ իս, ԶՊՄԿ֊ն Հայաստանի թոփ 3 կարեւոր հանգույցներից մեկն է․ ատոմակայանի ու Սեւանի հետ, եթե ոչ համար մեկը։
Իրենք կարող են մասնակցել երկաթգծի շինարարարությանը, համ էլ մեր ճանապարհների հերը չեն անիծվի Սյունիքի սարերից տարվող հանքաքարի գերծանր բեռնատարներից։