Հայրենիքի համար կյանքը տված Տիգրանի քույրը' Արմինե Հարությունյանը գրել է.
«Տիկ, 731 օր քո գնալու պահին դու թողեցիր ամեն մեկիս քեզ սպասելու համար։ Ու հիմա դրանք էն 731 օրերն են որոնք մի պահ կանգ են առել ու այլևս հետ հաշվարկը կանգնած է: 731 կիսատ մնացած օր, 731 կիսատ մնացած մտքեր որոնք ես քեզ չեմ ասի, 731 դատարկ անվերջություն ու 731 անվերջ հոսող արցունքներ։
Տիկ, քո էս պահին էստեղ չլինելը նույնքան անարդար ա, ինչքան անարդար ա առանց քեզ ապրել շարունակելը։
Գիտե՛ս, դու ճիշտ էիր, երբ ասում էիր, որ ոչ մեկ մեղավոր չի ուրիշներից տարիքով փոքր լինելու մեջ, դրա համար էլ քո նման տղերքը՝ դեռ կյանք չտեսած, փորձեցին ուղղել իրանցից մեծերի սխալները, խաղացին մեծերի տանուլ տված խաղը ու վերցրեցին ուրիշի բաժին դառնությունը․ Դուք հաղթեցիք Տի՛կ, դուք միշտ եք հաղթում, իսկ այ մեծերը, էս անգամ նորից իրանք են պարտվել, դուք էլի մեղավոր չէիք։ Քո բացակայության համար աշխարհն ա մեղավոր, ամեն մեկս ենք մեղավոր, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար։
Տիկ ջան, մինչև հիմա էլ քո փայլը ստեղ՝ մեր հետ ա, քո հետ ունեցած պահերը միշտ մեր հետ են, դու էլ միշտ մեր հետ ես, ամեն անգամ երբ սեղանի շուրջը նստած ենք ու ամեն անգամ երբ կենացդ ենք խմում։ Քեզ անչափ կարոտում ենք Տիկ։
Հոգիդ լուսավոր լինի ախպերս»։