Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․

«Երևանի քաղաքապետարան,

սա մայրաքաղաքի ամենակենտրոնական' Հանրապետության հրապարակի ներկայիս վիճակն է: Ես հասկանում եմ, որ ամառվա վերջին շաբաթը ցանկալի չէ ոչ մեկի անհանգստացնել, բայց այս տեսարանն անփոփոխ է արդեն երեք ամիս: Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է չնկատել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակի միայն այս մասի շուրջ 100 տեղաշարժված ու ջախջախված սալիկները: Ինչպե՞ս…

Պատկերացնում եմ, թե ինչ մեծ ծանրաբեռնվածություն ու հոգս է Հանրապետության հրապարակը հերթական բեմադրումից ու ողջ սալահատակը աղբակույտի վերածելուց հետո այն մի հատ էլ վերանորոգելը:

Լավ ինչքա՞ն կարելի է չսիրել այն միջավայրը, որում դուք ապրում եք և որի պահպանության ու խնամքի համար ստանում եք հարկատուների գումարները»: