Եկող ընտրությունների ժամանակ ամենադժվարը ներկայիս գործարար-պատգամավորների վիճակն է լինելու։ Դե նախկին օրենսգրքի համաձայն իրենք իրենց շրջապատի շնորհիվ հաստատ կարող են հավաքել անցողիկ շեմի գոնե մինիմալ ձայները, բայց այստեղ մի հատ ուրիշ հարց կա՝ արդյո՞ք դա նրանց հարկավոր է։ Կցանկանա՞ն արդյոք նրանք նոր ԱԺ-ում աթոռ զբաղեցնեն։

 

Բայց դե սրա ավելի ցավոտ հարցը կա։ Ձայն բերողներն էլ հո պարապ չեն նստելու, մի բանով պետքա զբաղվեն չէ՞։ Մնաց պարզ դառնա, թե իրենք ում համար կսկսեն ձայներ հավաքել ու կոնկրետ ինչի համար։ Դե իրանք հանուն հայրենիքի հո այդ ամենը չեն անում, ամեն մեկի մոտ մի անձնական շահ կա։ Մնումա այդ շահերը այլևս երբեք չբավարարվեն պետական մակարդակով։