Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Վերջերս սկսել եմ շատ վատ հասկանալ, թե ինչպիսի իրականության մեջ եմ հայտնվել։ Ափսոս, որ Կաֆկան 100 տարի առաջ է գրել իր «Դղյակը», թե չէ ես պետք է նման մի բան գրեի այսօր։

Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն։

Իրավապահ մարմինները քրեական գործ չեն բացում եւ վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու համար։

Արդյունքում, եւ վարչապետի վրա է պետք հոդված դնել, պետական դավաճանության մասին իմանալու եւ դա իրավապահ համակարգին չհայտնելու համար, եւ իրավապահ համակարգի պատասխանատուների վրա, վարչապետին ցուցմունք տալու համար ծանուցում չուղարկելու համար։

Եւ այսպես ապրում ենք»։