Մի անգամ ծերունի Սվյատազորի մոտ է գալիս նրա հարևանը և խորհուրդ է հարցնում, թե որտեղ կառուցի նոր պարիսպ, թե ինչպե՞ս է ավելի լավ՝ այսպե՞ս թե այնպե՞ս: Ծերունին պատասխանում է, որ ավելի լավ է կառուցի ճանապարհի երկայքով, քանի որ մարդիկ արդեն սովոր են այստեղով քայլելու: Եվ եթե դու հարգես նրանց սովորությունները, դու էլ քո հերթին կսիրվես ու կհարգվես:
Մի շաբաթ հետո հարևանը նորից գալիս է ծերունու մոտ: Եվ նորից խորհուրդ է հարցնում, թե որտե՞ղ կառուցի իր պարիսպը: Սվյատոզարը համբերատար կրկնում է իր խորհուրդը: Մի շաբաթից հարևանը կրկին եկավ, հետո ևս մի անգամ, և այդպես շարունակ:
Եվ ահա, երբ մի օր ծերունին անցնելիս է լինում այն ճանապարով, որը մարդիկ ոտնահարել էին մինչև հարևանի տարածքը: Տեսնում է, որ նա վերջապես կառուցում է իր պարիսպը: Բայց կառուցում է այն ճիշտ հակառակ՝ նեղլիկ ճանապարհը փակելով: Սվյատոզարը մոտենում է հարևանին.
- Ինչո՞ւ էիր ինձանից խորհուրդ հարցնում:
- Այո,- ընդհատեց նրան հարևանը,- շատ լավ է, որ այդ մաիսն խսեցիր: Թե չէ ես չէի էլ պատկերացնում , թե ոնց էի այդ ամենն ասելու, որ չնեղացնեի քեզ: Հասկանում ես, բոլորը քեզ մոտ են գալիս խորհուրդներ հարցնելու, քեզ իմաստուն են համարում, իսկ ահա ես ինչքան հարցրեցի, մի իմաստուն պատասխան չստացա քեզանից:
Օլգա Բեզմիրնայայից
Պոլ Դելվո "Կանչ"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան