Մի անգամ իմաստունի մոտ են գալիս երկու եղբայր և խնդրում են, որ նա իրենց աշակերտ վերցնի: Բայց ծերունին կարող էր միայն մեկ աշակերտ վերցնել: Նա որոշեց փորձարկել երիտասարդներին՝ նրանց ծառայության վերցնելով: Կմնա նա, ով իրեն լավագույնս կդրսևորի:
Ծերունին եղբայրներց յուրաքանչյուրին հանձնարարություն տվեց, որին նրանք անցան մեծագույն եռանդով:

 


Որոշ ժամանակ անց իմաստունը մոտեցավ եղբայրներին և խնդրում է ջուր տանել տուն: Եղբայրներից մեկը միանգամից թողնում է գործը, մինչդեռ մյուսը շարունակում է ավարտին հասցնել առաջին առաջադրանքը:
Երբ եղբայրը բերեց ջուրը և ուզեց շարունակել հանձնարարությունը, ծերունին խնդրեց եղբայրներին վերանորոգել կտուրը: Առաջին երիտասարդը վայր դրեց ջրով լի դույլը և բարձրացավ կտուր: Երկրորդը շարունակում էր իր աշխատանքը:

 


Որոշ ժամանակ անց խորամանկ ծերունին եղբայրներին խնդրեց վերանորոգել պարիսպը: Երիտասարդը իջավ կտուրից և սկսեց վերանորոգել ցանկապատը:
Երբ ծերունին նորից սկսեց գանգատվել տանիքից, առաջի եղբայրն ուժասպառ ընկավ գետին, իսկ երկրորդը, աշխատանքը վերջացնելուց հետո, բարձրացավ կտուր և վերանորոգեց այն:
Ծերունին գոհունակ ժպտաց և իր մոտ վերցրեց երկրորդ եղբորը: «Ինչո՞ւ» հարցին պատասխանեց.
-Դու կարողանում ես հետևել քո նպատակին և ընտրել գլխավորը, իսկ քո եղբայրը, ծառայելու ցանկությամբ լցված, տարվում էր դատարկ բաներով, չկարողանալեվ գրագետ բաշխել իր ժամանակն ու ուժը:
Օլգա Բեզմիրնայայից

Ֆրիդա Կալո "Կոտրված սյուն"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան