Լինում է չի լինում մի փոքրիկ, բայց արդեն ամեն ինչից դժգոհ աղջիկ: Նրա մոտ ամեն բան այնպես չէր, ինչպես ինքը կցանկանար: Եվ խաղալիքներն էին քիչ, և նվերներն այն չէին նվիրում, և այն լավ տղան քաշում էր այլ աղջկա մազերը…Ամեն օր աղջիկն երազում էր, որ հանդիպելու է բարի փերիին, ով նրա կյանքը կվերածի հեքիաթի:
Ահա մի օր նրա մոտ եկավ բարի փերին և ասաց, որ կկատարի նրա ցանկացած ցանկությունը: Սկզբում աղջիկը շատ ուրախացավ, բայց հետո սկսեց մտածել. երազանքներ նա շատ ուներ, և բոլորն էլ շատ կարևոր էին փոքրիկ աղջկա համար: Աղջիկը երկար մտածում էր՝չկարողանալով ընտրել ընդամենը մեկը: Այդ ժամանակ բարի փերին աղջկան ամեն օր մի ցանկաություն իրականացնելու հնարավորություն տվեց: Աղջիկն էլ ավելի ուրախացավ: Հիմա նրա բոլոր երազանքներն իրականանալու էին: Նա անչափ շնորհակալություն հայտնեց բարի փերիին և արագ վազեց դեպի տուն:
Այդ օրվանից նա ուրախությամբ և ոգեվորվածությամբ էր սպասում ամեն առավոտվա, քանի որ փոքրիկ աղջկա մի երազանքն էլ էր իրականանալու:
Անցնում էին օրեր, իրականանում էին երազանքներ…Բայց շատ շուտով աղջիկն հասկացավ, որ երազանքների իրականացումնը նրան չի տալիս այն ուրախությունն ու երջանկությունը, ինչին որ նա սպասում էր: Շատ ցանկություններ հիասթափություն բերեցին աղջկան, իսկ որոշներն էլ՝նույնիսկ ցավ: Գրեթե ամեն ցանկություն պարզվում էր, որ փոքրիկ աղջկա դատարկ քմահածուքն է: Ստանալով այն, ինչ ցանկանում էր, նա հանկարծ հասկանում էր, որ նա այլ բան էր ուզում:
Օրեց օր աղջիկը դառնում էր ավելի թախծոտ ու տխուր: Երազանքների իրականացումը ոչ մի ուրախություն նրան չէր բերում: Իսկ ավելի ուշ նա հասկացավ, որ վախենում է իր ցանկություններից:
Այսպիսով, աղջիկը գնում է բարի փերիի մոտ և խնդրում է հետ վերցնել իր այդ սարսափելի շնորհը: Նա վախենում էր ապրել, ամեն օր վախենում էր արթնանալ՝սպասելով հերթական ցանկության անխուսափելի իրականացմանը: Հեկեկալով նա խնդրում է բարի փերիին ընդամենը մեկ երազանքի իրականացման համար. Ապրել ինչպես նախկինում և ուրախանալ կյանքով: Եվ որպեսզի շատ քմահաճույքներ մնաին միայն երազանքի տեսքով, որոնցից նա ինքը կընտրի, թե որը կցանկանա իրականացնել իր կյանքում:
Բարի փերին խղճաց փոքրիկ աղջկան, թափահարեց իր գավազանով և անհայտացավ: Իսկ աղջիկը երջանիկ վազեց տուն: Նա գիտեր, որ այսուհետ անտրտունջ և ջանասիրաբար ձգտելու է իր միակ, մեծ նվիրական երազանքին, չշեղվելով ակնթարթային, իրականում անպիտան քմահաճուքների վրա:
Օլգա Բեզմիրնայայից
Ֆրիդա Կալո " Երկու Ֆրիդաները"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան