- Ուսուցի՛չ, ես վախենում եմ ամեն ինչից, - մի մարդ դիմեց իմաստունին: - Դուրս եմ գալիս տնից և վախենում, գալիս եմ տուն և վախենում, նստած եմ տանը՝ վախենում եմ:
Խղճահարությամբ նայեց նրան Ուսուցիչը.
-Ես կարող եմ օգնել քեզ:
Իմաստունը հրավիրեց հյուրին իր տուն: Նա տարավ նրան ամենահեռու սենյակ, նստեցրեց սեղանին, թեյ լցրեց, հյուրասիրեց ամենալավ քաղցրավենիքով:
-Հյուրասիրվի՛ր, կեր և խմիր, - ասաց նա խեղճին, - իսկ երբ կավարտես թեյդ, դուրս արի բակ՝ այնտեղ ես քեզ վախի դեմ դեղ կտամ:
Գոհ հյուրը առանց շտապելու խմում էր թելը և ուտում մեղրով փախլավա: Երբ նա հանգիստ վերջացրեց թեյելը, արագ գնաց դեպի ելք: Բայց բացելով դուռը նա միասնգամից փակեց այն՝ հարևան սենյակում մի մեծ վագր կար: Նա քայլում էր սենյակով և բարձր մռնչում: Խեղճի սիրտը քարացավ: Նա միայն լսում էր հարևան սենյակի ձայները: Նա նեղացած էր Ուսուցիչից՝ ինչպե՞ս նա կարող էր իրեն մենակ թողնել այդ սարսափելի կենդանու հետ: Ո՛չ, երևի նա երբեք չի ստանա վախի դեմ դեղը:
Բայց շուտով հարևան սենյակի ձայները հանդարտվեցին: Վախկոտը զգուշորեն նայեց հարևան սենյակ ու տեսավ, որ վագրը քնել է: Մտածելու ժամանակ չկար: Ոտնաթաթերի վրա, որպեսզի չարթնացնի վագրին, վազեց մյուս սենյակ: Բայց սայթաքեց և շրխկացրեց դուռը: Եվ չնայած վագրը արթնացավ, մարդն արդեն անվտանգ տարածքում էր:

 


Սակայն նրա դժբախտությունները չվերջացան: Մյուս սենյակում վայրի գայլ կար: Նա մռնչաց, կրճտացեց ատամները և կամաց մոտեցավ մարդուն, որը չգիտեր ինչ անել: Որևէ զենք փնտրելով նա սկսեց շոշափել գրպանները և գտավ փախլավայի մի կտոր, որ վերցրել էր թեյելուց հետո: Այդ ժամանակ նա սկսեց կանչել գայլին շան պես: Գայլը դադարեց մռնչալ և ուշադիր նայեց մարդուն: Մարդը նետեց նրան փախլավայի կտորը, և մինչ նա ուտում էր հյուրասիրությունը, մարդը նետվեց դեպի ելքը:
Բայց երրորդ սենյակում էլ նրան վտանգ էր սպասում՝ հսկայական կոբրա, որը սարսափելի ֆշշացնում էր ու փորձում կծել նրան: Ետ նայելով, նա պատին հենած թուր տեսավ: Վերցրեց այն, մասերի բաժանեց կոբրային և վերջապես դուրս պրծավ տնից:

 


Ճանապարհին նրան արդեն սպասում էր իմաստունը:
- Վախերը հետևում են քեզ ամենուր, - ասաց նա: - Մեկից փախչելով դու մյուսին ես հանդիպում: Բայց հիմա դու գիտես, թե ինչ է պետք անել: Որոշ վախեր կարելի է անտեսել ու ապրել՝ չնայած նրանց առկայությանը: Մյուս վախերին պետք է ընտելացնել: Իսկ որոշ վախերին պետք է հաղթել:
Եվ շնորհակալ մարդը գնաց տուն:
Իվան Բորշևսկիից

Ֆրիդա Կալո "Նատաշա Գելմանի դիմանկարը"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան