Երիտասարդը, ով պաշտում էր Գիտությունը և որին նա հետևում էր, շատ էր անհանգստանում տգետ մարդակնց համար: Եվ ամեն անգամ փորձում էր հասարակ մահկանացուն լուսաբանել, բացահայտել նրա համար հավատքն ու փոխըմբռնումը, սերը և բարությունը:
Իմաստունը որոշեց հետ չպահել աշակերտին, և նա ոգեշնչված հանդիպում անցկացրեց տեղի բնակիչների հետ տներիցմեկում: Այդ ամենից հետո, թևաթափ եղած, նա դիմեց իր ծեր ուսուցչին.

 


- Ես ուզում էի մարդկանց ճմարտությունը ցույց տալ, բայց ոչ մի կերպ ինձ չհաջողվեց նրանց համոզել: Ինչ պատճառաբանություններ էլ որ չէի բերում, միևնույն է, ոչ մի բանի չէի հասնում: Նրանք ինձ թերահավատորեն էին մոտենում: Իսկ լսողներից մեկը անընդհատ մարտահրավեր նետող հայացքով էր նայում և նույնիսկ թշնամանքով:

 


- Իսկ որտե՞ղ էր նանստած:
- Մուտքից ձախ կողմում, - ընկճված պատասխանեց երիտասարդը:
- Բարեկա’մս, - տխուր ժպիտով ասաց ուսուցիչը, - մուտքից դեպի ձախ հայելին է կախված...
Օլգա Բեզմիրնայայից

Պոլ Դելվո "Գիտնականների դպրոցը"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան