Տատիկը մոխրագույն Այծիկ ուներ: Տատիկը Այծիկին շատ էր սիրում: Եվ նա էլ տատիկին էր շատ սիրում: Իսկ երբ ցանկանում էր նրան իր սերը ցույց տալ և տեսնել տատիկի սերը՝ քնքշորեն քսվում էր նրա ոտքին:
Ահա այդպես մի անգամ պտտվում էր նա տատիկի ոտքերի մոտ և ընկավ «տաք ձեռքի» տակ: Ավելի ճիշտ ձեռքի չէ, այլ եռացող կաթսայի, որը դուրս թռավ տատիկի ձեռքերից: Ցավ զգաց Այծիկը: Նա նեղացավ և լաց եղավ:
Տատիկը Այծիկին շատ էր սիրում, բարկացավ իր վրա, բժշկական առաջին օգնություն ցույց տվեց և յուրահատուկ սիրով սեղմեց իր կրծքին: Իսկ Այծիկը գլխի ընկավ. «Արժե միայն տուժել, նեղանալ և լաց լինել, ու միանգամից սեր կստանաս: Եվ սովորական սեր չէ, այլ յուրահատուկ»:
Հաջորդ անգամ Այծիկը կրկին յուրահատուկ սեր ցանկացավ: Երևի սովորական սերը քիչ էր դարձել, կամ էլ այն երևի չէր հերիքում: Եվ նա մոտեցավ տատիկի ոտքերին ամենաանհարմար պահին:
- Մի՛ խանգարիր, - ասաց տատիկը:
Բայց Այծիկը դեռ չէր վնասվել, այդ պատճառով շարունակում էր, մինչև տատիկը չկանգնեց նրա վրա: Այս անգամ տատիկը բարկացավ Այծիկի վրա, բայց հետո գրկեց՝ իրեն մեղավոր զգալով և սեղմեց կրծքին ավելի շատ յուրահատուկ սիրով: «Ա՜խ, ի՛նչ լավ է, - հաճույք էր ստանում Այծիկը, - ամեն դեպքում ինչքա՜ն է սիրում ինձ տատիկը:»
Իսկ մյուս անգամ Այծիկը պարզապես անցնում էր կողքով: Բայց այդ պահին տատիկի «ձեռքը շատ տաք էր»: Ահա նա էլ տակը մնաց:
Այդպես Այծիկը դարձավ Քավության Նոխազ:
Ելենա Բորիսովայից
Ֆրիդա Կալո " Մեքսիկայի չորս բնակիչները"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան