Այս պահին մի քանի սուբյեկտ դարձել են քավության նոխազ, որոնք իրավիճակի գլխավոր պատասխանատուն չեն, բայց դե սլաքները իրանց է ուղղված։
Արտաքին քաղաքականության ֆիասկոն բարդվում է Նալբանդյանի վրա, բայց մեկ գիշերում Մաքսային միությունում հայտնվել ենք ոչ թե Նալբանդյանի պատճառով։ Սահմանդրության 55-րդ հոդվածի համաձայն արտ․ քաղ․ համար կոնկրետ պատասխանատու կա։
Ռուսաստանի հայերի հասցեին մեղադրանքներ են հնչում, որ ինչու ակտիվ չեն, բայց Ռուսաստանում նույնիսկ ռուսները չեն կարողանում մի քանի հոգանոց ցույց անեն, ու՞ր մնաց հայերը կարողանան։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանում ահագին մարդ ոչ հրապարակային շատ բան է արել, բայց ընդհանրացման փորձը համ գործ անողների արածն է ջրում, համ էլ բացասական ազդեցություն է ունենում։
Հաջորդ անհասցե քավության նոխազը միջազգային հանրությունն է, իբրև թե ստեղծված իրավիճակի մեղավորներն իրենք են, որովհետև չեն դատապարտում։ Ու էս ուղղությամբ անտեղի լիքը էներգիա է սպառվում մեղավորներ փնտրելու, բայց իրականում էդ կողմերում մեծ հաշվով մեղավորներ չկան։
Արմեն Գրիգորյան