Դավութօղլուն «քավության նոխազ» դարձավ երկրի ներսում ու արտաքին աշխարհում ի հայտ եկած ձախողումների համար, և Էրդողանի միջամտությամբ հարկադրաբար հեռացվեց: Սրանով Էրդողանը պատասխանատվությունն իր վրայից գցեց ու դրեց Դավութօղլուի ուսերին:

 

Պատահական չէր հրապարակված «պելիկան փաթեթը», որում Դավութօղլուն մեղադրվում է անգործության ու մի շարք ձախողումների մեջ, ինչպես օրինակ' սիրիական հիմնախնդիրն է: Այնպես որ, առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում:

 

Լևոն Հովսեփյան