Երեկ Ազգային Ժողովում քվեարկության էր բերվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին հատուկ պետական պահպանություն տրամադրելու մասին նախագիծը, որը քվեարկության ժամանակ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով մերժվեց:
Այս փաստը որպես քավության նոխազ օգտագործելով՝ որոշ ուղղորդված ֆեյքեր ու մի քանի տիրահոժար լրատվականներ երեկվանից սուր էին ճոճում այն մասին, որ «Ծառուկյան» դաշինք ու «Ելք» խմբակցությունները դեմ են Հայ առաքելական սուրբ եղեկեցու շահերին և չեն ցանկանում, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պաշտպանված լինի:
Աբսուրդային հնչող այս ակնառու ուղղորդված քարոզին կարելի է հակադարձել առաջին հերթին նրանով, որ այս անկատար օրինագիծն ընդհանրապես Խորհրդարան բերելու կարիք չուներ, քանի որ այն ոչ միայն մշակված ու համակարգված չէր, այլև՝ անտեղին էր: Բոլորս էլ հիշում ենք, որ այս հարցի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս նշել էր, որ եթե Ամենայն հայոց կաթողիկոսն ունի պաշտպանության կարիք, ապա ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ապահով վերջինիս անվտանգութոյւնը:
Հետո՝ եթե այս նախագիծն ԱԺ բերած խորհրդարանական ուժին իսկապես մտահոգում է Կաթողիկոսի անվտանգությունն, ասել է թե՝ օրինագծի բուն էությունը, ապա դեռևս մեծամասնություն համարվող ուժի համար այն անցկացնելը մի բաժակ ջուր խմելու նման մի բան էր ու դա վերջինս կարող էր անել ոչ միայն երեկ, այլև գրեթե 20 տարի շարունակ:
Եվ ի վերջո գալով «Ծառուկյան դաշինքի» վերաբեյալ հնչեցված տարատեսակ սին խոսակցություններին՝ կարող ենք ասել, որ այն ինչ բարոյական ու հոգևոր սֆերային է վերաբերում, քաղաքական այս ուժը ոչ մի հակասական գործունեութոյւն չի արել երբևէ ու չի էլ անի:
Սա դաշինքի կորիզը կազմող կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար սկզբունքային հարց է: Բավական է հիել միայն ԼԳԲՏ ֆորումի մերժման հարցում ցուցաբերած ակտիվությունն ու պայքարը. Այնպես , որ նախընտրական այս փուլում քաղաքական «աչոքներ» հավաքելու համար պետք չէ սենտիմենտալություն դրսևորել ու օգտագործել հոգևոր-մշակությանին ինչ-ինչ հարցեեր ու շոուներ խաղալ հասարակության առաջ:
Գրառումը՝ Շահանե Անտոնյանի