Ծերունին իր թոռան հետ անցնում էր մի տղայի կողքով, ում հայրը հանձնարարել էր վերանորոգել պարիսպը, մինչև խաղի անցնելը: Գործիքը սայթակում էր տղայի ձեռքից, տախտակը չէր ուզում ընկնել իր տեղը: Հանկարծ մատին հարված հասցնելով՝ տղան բարկացած դեն նետեց մուրճը և տենչանքով նայեց մոտակայքում խաղացող ընկերներին: Ծերունու թոռնիկը հանկարծ խղճաց տղային և տաղտակը մեխով ամրացրեց իր տեղը: Բայց ծերունին եկավ և նորից անցք բացեց պարսպի վրա:

 


- Ախր ինչո՞ւ, պապի՛կ, դու ինձ միշտ սովորեցրել ես բարի լինել, իսկ հիմա չես թողնում օգնեմ…
- Ես քեզ բարությաւն եմ սովորացրել, այլ ոչ թե շողոքորթություն: Տղայի փոխարեն կատարելով նրա աշխատանքը, դու նրան խանգարեցիր ոչ միայն սովորել պարիսպ վերանորոգել: Նա նաև չի սովորի նախ և առաջ աշխատանքը համբերատար ավարտին հասցնել: Քո «բարի» վարքով դու կարող էիր կործանել նրա կյանքը:
Օլգա Բեզմիրնայայից

Պոլ Դելվո "Գիշերային այց"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան