"Շմայսը" արջի ծառայություն է մատուցում ՀՀԿ-ին
Երեկ Ազգային Ժողովում հանրահայտ ՀՀԿ-ական Շմայսը կրկին սկանդալ սարքեց...ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի անձնական օմբուսդմենի պաշտոնը ուզուրպացրած՝զավթած, սույն երեսփոխանը արդեն որերրորդ անգամ է աչքի ընկնում իր ոչ ադեկվատ պահվածքով...Այս ամենին նաև գումարվում է Շմայսի անզուգական բառապաշարը...Բռաբարամոլ Շմայսի "սիկտի ստուց"-ին,"կազյոլ"-ին և շատ այլ վիրավորանքներին և հայհոյանքներին գումարվեցին "համբալը" և "դիշովկեն"...Առաքել Մովսիսյանի նման պատգամավորները իրենց արարքներով էլ ավելի են արժեզրկում ժողովրդի և հասարակության կողմից առանց այդ էլ չընդունված ԱԺ-ն,որտեղ 131 պատգամավորներից ընդամենը երկու տասնյակին կարելի է պատգամավոր անվանել...
Մյուսները՝պատգամավորի "տնազ" են կամ ավելի վատ՝պախարակում են պատգամավոր "ինստիտուտը"...Անցյալ տարի ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հայտարարեց,որ ՀՀ քաղաքական դաշտը կրկես չէ....Լիովին համաձայն եմ ՀՀ նախագահի հետ...Սակայն ՀՀ քաղաքական դաշտը նախ ամենաառաջինը պետք էր ազատագրել բաբուիններից,թութակներից,շնագայլերից,ինքնահավան սիրամարգերից,խավարամոլներից,պետության մարմնին կպած անպիտան տզրուկներից և հետո նոր անցնել կատվազգի խոշոր ներկայացուցիչներին...Շմայսը և "շմայսանման" պատգամավորներն ուղղակի արջի ծառայություններ են մատուցում ՀՀԿ-ին և ՀՀ նախագահին...Նրանց ներկայությունը ԱԺ-ում ուղղակի վիրավորական է հայ ժողովրդի և մեր պետության համար...
Հ.Գ.Հուսով եմ, հաջորդ ԱԺ-ն կլինի ավելի մտավորական...Մենք ֆինանսապես այդքան հարուստ երկիր չենք,որ մեզ թույլ տանք ԱԺ-ում ունենալ գողականոտ,ժարգոնասեր և անգրագետ երեսփոխանների...Շատ ամոթ է նաև,երբ իր "մտավորականությամբ" հայտնի հայ ժողովրդին Աժ-ում ներկայացնում են Շմայսը & Co-ն...
Գագիկ Համբարյան