Մի անգամ հունձքի ժամանակ, երբ մենք դաշտում էինք, բղավոցներ լսվեցին. «Հրդե՜հ է: Հրդե՜հ է»: Գյուղից փոքրիկ տղա էր վազում, և շարժելով ձեռքերը, օգնության կանչում բոլորին, իսկ գյուղի կողմից ծուխ էր բարձրանում: Բոլորը թողեցին աշխատանքը, ձի նստեցին և սլացան փրկելու հարազատ գյուղը:

 

Արագ շարվեցին մոտակա առվակի մոտ, ջրով լցրեցին դույլերը, և միմյանց փոխանցելով հանգցրեցին հրդեհը:
Այդտեղ՝ շնչակտուր լինելով գյուղ վազեց Խոդժա Նասրեդդինը: Նա թաց էր քրտինքից, դեմքը կարմրել էր, և նա ծանր էր շնչում: Դրա հետ մեկտեղ նրա ձեռքում էր իր իշուկի վզկալը:

 


- Խոդժա, ինչու՞ ես ոտքով, այլ ոչ թե իշուկի վրա նստած, - բոլորը հարձակվեցին նրա վրա:
- Ես այնպես էի շտապում, որ իշուկի վրա նստելու համար պարզապես ժամանակ չունեի, -պատասխանեց նա՝ խալաթի թևքով սրբելով քրտինքը:
Իվան Բորշևսկիից

Ֆրիդա Կալո "Վիրջինիայի դիմանկարը"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան