Իրանի նկատմամբ գործադրված պատժամիջոցների չեղարկումից անցել է ավելի քան երկու ամիս, սակայն արտասահմանյան բանկերը դեռևս չեն շտապում ստանձնել դեպի Իրան և Իրանից դուրս դրամական փոխանցումներ կատարելու հանձնառությունը: Ստեղծված իրավիճակը որոշակի դժգոհություն է առաջացրել իրանական գործարար շրջանակների մոտ: Նույնիսկ եվրոպական այն բանկերը, որոնք պատժամիջոցների տարիներին շեղվել էին սահմանափակումների քաղաքականությունից և տույժի էին ենթարկվել ԱՄՆ կողմից, այժմ խուսափում են ԻԻՀ հետ գործարքներ իրականացնել, թեև դրա համար էական սահմանափակումներ այլևս չկան:

 

 

Ռուդիկ Յարալյան