Լինում է չի լինում մի ազատ թռչուն: Ճախրում էր նա երկնքում, ընթրիքի համար միջատներ որսում, լողանում ամառային անձրևից գոյացած ջրափոսերում: Մի խոսքով, բոլոր այլ թռչունների նման: Բայց նա մի սովորություն ուներ. ամեն անգամ, երբ նրա կյանքում մի իրադարձություն էր լինում, լավ թե վատ, թռչունը գետնից ի հիշատակ քար էր հավաքում: Եվ ամեն օր դասավորում էր իր քարերը՝ ուրախ ծիծաղելով լավ իրադարձություններից և լացելով տխուրներից:
Թռչունը քարերը միշտ տանում էր իր հետ՝ թռչելիս նա լիներ երկնքում, թե քայլելիս գետնով, և երբեք նրանց մասին չէր մոռանում:

 


Անցնան տարիներ, և ազատ թռչունի քարերը գնալով շատացան, բայց, միևնուն է, նա ամեն օր դասավորում էր նրանց՝ հիշելով անցած օրերեը: Ազատ թռչնի ճախրելը ավելի ու ավելի բարդ էր դառնում: Մի գեղեցիկ օր նա այլևս չէր կարողանում երկինք բարձրանալ: Շուտով թռչունը, որը ժամանակին ազատ էր, նույնիսկ գետնով քայլելիս էր դժվարանում՝չկարողանալով իր հետրից քարշ տալ ծանր բեռը: Նա այլևս չէր կարող միջատներ որսալ, միայն թեթև անձրևն էր, որ հոգնած թռչյունին տալիս էր նրան անհրաժեշտ ջուրը: Բայց թռչունը համբերատար տանում էր բոլոր դժվարությունները՝պահպանելով իր թանկարժեք հիշողությունները:

 


Շատ քիչ ժամանակ անց թռչունը մահանում է սովից ու ծարավից: Եվ երկար ժամանակ նրա մասին հիշեցնում էր միայն այդ խղճուկ անպիտան քարերի կույտը:
Օլգա Բեզմիրնայայից

Ֆրիդա Կալո "Ֆրիդա Կալոն և Դիեգո Ռիվերան"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան