Քաղաքային հրապարակի ծառի ստվերում նստած էր իմաստունը՝ շրջապատված աշակերտներով, և բավականություն էր ստանում հանգստությունից ու սառնությունից:
Հանկարծ նա տեսավ կատվի ձագ, որը վազում էր հրապարակով և վախից ճղավում: Նա վազում էր այնպես, ինչպես փախչում են մոտեցող մահից: Նրա հետևից վազում և հաչում էր բակապահ շունը, և բոլորին հասկանալի էր կատվի ձագի սարսափը: Բայց հանկարծ կատվի ձագը միանգամից փոխեց ուղղությունը և ծլկեց դարպասի ճեղքով: Այժմ նրա կյանքին վտանգ չէր սպառնում՝ շունը չէր կարող մտնել այնտեղ: Բայց ի զարմանս իմաստունի շունը չփորձեց էլ դա անել: Նա վազում էր և շարունակում բարձր հաչալ:

 


Այդտեղ իմաստունը տեսավ այն, ինչը չէր տեսել կատվի ձագը՝ բակապահ շան հետևից վազում էր մի մեծ շուն: Նա մռնչում էր ու անդադար փորձում էր բռնել փոքրիկ շնիկին հետևի թաթերից:
Այդ ժամանակ իմաստունը դիմեց աշակերտներին.

 


-Կատվի ձագին թվում էր, որ նրա կյանքի վերջն եկել է: Նա մտածում էր, որ փոքրիկ շունը հետապնդում է նրան, այն ժամանակ, երբ նա ինքն էր փրկվում հետապնդումից: Երբ մեզ թվում է, որ ինչ-որ մեկը մեր հանդեպ չարությամբ է լցվաց, հետապնդում է մեզ, ապա շատ հնարավոր է, որ նա ինքն է փախչում հետապնդումից:
Իվան Բորշևսկիից

Ֆրիդա Կալո "Եվա Ֆրեդերիկի դիմանկարը"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան