Միմարդ փնտրում էր իրեն շատ տանջող հարցի պատասխանը. «Ի՞նչ բան է ուժը»: Նա իմացավ, որ իրենց կողմերը մի իմաստուն կա: Եկավ նա մեծ փառք վայելող մարդու մոտ և խարխլված տնակի փոխարեն գեղեցիկ տուն տեսավ, որի բակում աղմկում են երեխաներ… Մարդը զարմացավ: Նրա պատկերացումներում իրականությանը ձգտողները լիովին այլ կերպ են ապրում: Նա դիմեց տան տիրոջը իր հարցի պատաղխանը գտնելու խնդրանքով:

 


Իմաստունը պատասխանեց.
- Ուժ ձեռք բերել կարող ես ինքդ: Փնտրի՛ր քո սեփական ուղին կամ հետևիր նախնիներիդ ճանապարհին: Մի մարդ ձգտում էր կատարելությանը: Համառորեն մարզվում էր ամեն օր: Եվ նա ճանաչեց մարմնի ուժը: Դիմակայելով դժվարություններին և առաջ գնալով նա հաղթահարեց ինքն իրեն և ճանաչեց ոգու ուժը: Հասկանալով մեծերի մտքերը նա ձեռք բերեց իր սեփական կարծիքը և ճանաչեց գիտելիքի ուժը:

 

Սիրեց, ծնկի եկավ իր սրտի տիրուհու առջև և ճանաչեց զգացմունքի ուժը: Ձեռք բերելով տուն, ընտանիք, ձեռքերի մեջ առնելով իր երեխային՝ նա ճանաչեց կյանքի ուժը: Հանդիպելով անհայտությանը, նա չզղջաց իր ապրած տարիների մասին և ճանաչեց մահվան ուժը:
Օլգա Բեզմիրնայայից

Ֆրիդա Կալո "Հույսի ծառը"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան