Իմաստուն Խէին հարցրեցին.
- Ինչո՞ւ ես դու ասում, որ մարդկանց գրեթե անհնար է հանդիպել: Այդ դեպքում ո՞վ ես դու, և նրանք, որոնք մեր շուրջն են:
Իմաստունը թախծոտ ժպտաց և ասաց.
- Իմ կարծիքով մարդիկ՝ խելացի, ազնիվ և աստվածանման էակներ են:
Խէի զրուցակիցը մի փոքր շփոթվեց: Նա չհասկացավ իմաստունին և հետևաբար դիմեց նրան.
- Այդ դեպքում ինչո՞ւ այդ խելացի, ազնիվ և աստվածանմանները այդքան վատ արարքներ գործում:
- Վատ վարվում են ոչ խելացի, դժբախտ և ոչ աստվածային էակները,- բացատրեց Խէն:
Նա, ով հարցնում էր նրան, լրիվ շփոթվեց.
- Ո՞վ են այդ դեպքում այդ չար ուժերը, եթե նրանք մարդիկ չեն:
- Չգիտեմ,- պատասխանեց իմաստունը միամտորեն,- բայց նրանք ղեկավարում են ամենուր:
- Իսկ որտե՞ղ են մարդիկ:
- Ես ինքս եմ դրանից զարմանում:
Լսողը կրկին չհասկացավ Խէին, սական արդեն չհարցրեց, այլ միայն նայեց նրան մտազբաղ:
Խէն խղճաց նրան և ասաց.
- Բայց ես այդ առիթով մի առաջարկություն ունեմ:
- Զրուցակիցը հույսով լցվեց և հարցրեց.
- Ինչպիսի՞:
- Անհնար է միանգամից զուգակցել այդ ամեն հրաշալի որակները քո մեջ: Եթե «գիտակցությունը սխտորի արժեք ունի», ինչպես մեզ մոտ, ապա խելացին հիմար կթվա բոլորի համար՝ մնալով անկեղծ: Այդ պատճառով էլ անկեղծը չի կարող լինել խելացի:
- Հենց այդպե՞ս: Իսկ ի՞նչ է լինում աստվածանմանների հետ:
- Չնայած այդ ամենին, աստվածանմանները չեն ուզում դառնալ մարդիկ,- շունչ քաշելով ասաց Խէն:
Ալեքսանդր Բելլից
Ուիլյամ Բլեյք "Սատանան որոշում է գայթակղել Ադամին և Եվաին"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան