Մի անգամ Նասրեդդինի ոտքը սկսեց ցավալ: Ցավում էր մեկ օր, երկու օր: Նա մտածում էր, որ ցավն ինքն իրեն կանցնի, բայց ավելի էր խորանում: Ստիպված եղավ գնալ բժշկի: Վճարեց նա բժշկին և նրանից մի կուժ բուժիչ դեղաբույս ստացավ: Քսում էր այն ոտքին, ինչպես բժիշկն էր ասել, բայց ցավը չէր անցնում:
Գնաց ուրիշ բժշկի մոտ՝ ավելի հայտնի ու փորձառու: Բժիշկը լուրջ դեմքով զննեց ցավացող տեղը, փորփրեց իր գրքերը և այլ դեղ տվեց նրան: Բայց այն էլ չօգնեց:
Ուժասպառ եղավ Նասրեդդինը, գիշերները սկսեց վատ քնել: Ահա մի անգամ գիշերը արթնացավ նրանից, որ կինը նրա ցավացող ոտքին խփեց:
- Ի՞նչ ես անում, հիմար կին, - բարկացած բղավեց Նասրեդդինը: - Չգիտե՞ս, որ ոտքս ցավում է: Ինչո՞ւ խփեցիր:
- Իսկ ես քեզ միշտ եմ այդտեղ խփում, երբ դու խռմփացնում ես, - հանդարտ պատասխանեց կինը:
Իվան Բորշևսկիից
Ֆրիդա Կլաո "Դոնա Ռոզիտա Մորիլոր դիմանկարը"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան