Անտառի եզրին ուրախ ճարճատում էր քնքուշ, տաք Խարույկը՝ լուսավորելով մարգագետինը և ջերմացնելով բոլորին իր շուրջը: Նրա լույսի ցոլքերը խաղում էին շրջապատող ծառերի ճյուղերի հետ: Նա հպարտանում էր գեղեցկությամբ, որը ստեղծում էր գիշերվա մթության մեջ: Ուրախ և կյանքով լի՝ նա ձգում էր բոլորին իր ջերմ հմայքով: Ծխի գմբեթը նրա վերևում առկայծում էր փոքրիկ կայծերով՝ շողշողալով դեղինի բոլոր երանգներով: Որքան շատ էր նա վառվում և տալիս իր ջերմությունը, այնքան ավելի շատ էին ձգվում դեպի նա:

 


Բայց ուշ գիշերվա մտախոհ ժամին, դիտելով իր փոքրիկ կայծերը, Խարույկը բարձր երկնքում՝ բավականին բարձր տեսավ դեպի վեր թռչող աստղի կայծերը: Նրանք ամենուրեք էին և այնքան բարձր, որ նրանց բոլորը կարող էին տեսնել: Նրանք նույնպես շողշողում էին, ինչպես Խարույկի հարազատ կայծերը: Եվ նա մտածեց. «Ինչո՞վ են վատ իմ կայծերը: Նրանք՝ իրենց դեղին ջերմությամբ, նույնիսկ մի փոքր ավելի գեղեցիկ են այդ սփրթնած աստղից»:
Նա հավաքեց իր բոլոր տաք ուժերը և մի ակնթարթում բարձրացավ վերև՝ վերածվելով հարյուր, հազար գեղեցիկ կայծերի:

 


Բայց ավելի ու ավելի բարձրանալով, այդ հրաշալի անթիվ-անհամար կայծերը հանդիպեցին մութ գիշերվա սառնությանը և հանգչեցին: Իսկ Խարույքի շուրջ բոլորը զրկվեցին նրա ջերմությունից:
Ելենա Բորիսովայից

Ֆրիդա Կալո " Իմ զգեստն այնտեղ է"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան