Լույս աշխարհ եկավ փոքրիկ բազե, մեծացավ, մայրիկը սովորեցրեց նրան թրչել և ասելով. «Դու արդեն մեծ ես», - թռավ հեռացավ իր գործերով:
Մի անգամ երկար ազատ թռիչքից հետո Բազեն իջավ հողի վրա՝ հանգստանալու: Կողքով սողաց Օձը՝ սառը և խելացի, որի հետ էլ Բազեն ծանոթացավ: Բազեն պատմեց նրան, թե որքան թափանցիկ ու թարմ է օդի հեղեղը, որ կտրում է թևերով, ինչ գեղեցիկ դաշտեր և անտառներ են բացվում երկնքից: Եվ Օձի մոտ սև նախանձ առաջացավ Բազեի թևերի նկատմամբ՝ տրված նրան Աստծուց: Բայց Օձի հաշվենկատ ուղեղը խորը թաքցրեց նախանձը: Եվ Օձն ասաց.
-Թռչելով հողից հեռու, դու հնարավորություն չես ունեցել տեսնելու ծաղիկների և խոտերի ամբողջ գեղեցկությունը, որոնք աճում են այստեղ ներքևում, տեսնել քարերի միջով հոսող աղբյուրի ջուրը: Ես կլինեմ քո ընկերը և ցույց կտամ քեզ ամեն ինչ, ինչից դու զրկված ես եղել:
ԵՎ նրանք երկար թափառում էին քարերի, ժայռերի ու խոտերի միջով: Բազեն զարմանքով մոտիկից նայում էր այն ամենին, ինչը շատ անգամ տեսել էր վերևից, շնորհակալ լինելով Օձին:
Շատ ժամանակ անցավ նրանց առաջին հանդիպումից: Մի անգամ, տաքանալով արևի տակ՝ նստած հպարտ Բազեի կողքին, Օձն ասաց.
-Լսի՛ր, ընկերս, բայց դու վաղուց չես թռչել, քո թևերը թուլացել են: Ես կարծում եմ, որ դու այլևս երբեք չես կարողանա թռչել: Ո՞վ է քեզ ասել, որ դու ծնված ես թռչելու համար: Դու արդեն երկար ժամանակ է քայլում ես ինձ հետ գետնի վրա և լավ օրեր ես անցկացնում առանց թռիչքի: Միգուցե՞ քո ճակատագիրն է ընդհանրապես չթռչել:
Տխրեց Բազեն, հիշելով այն, թե ինչպես էր թռչում երկնքում, իր ազատության զգացումը: Սկսեց գանգատվել իր ճակատագրից և պատառոտել թևերը:
- Ինչ-որ նյարդային դարձար դու, Բազե, - ասաց Օձը, - և ձանձրալի՝ թռչել չես կարողանում, իսկ սողալ ես էլ եմ կարող, - և սողալով հեռացավ:
Այդ օրվանից Բազեն տխրեց: Նստած է ժայռին, կարոտով նայում է երկնքին, իսկ թևերը բացել չի վճռում:
Ելենա Բորիսովայից
Ֆրիդա Կալո "Երկրի պտուղները"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան