Սիրելիի տառապանքների վրա ծիծաղող, մետաքսյա մազազգեստով զգեստավորված անարժան Մարդը՝ ողբում էր իր սխալը և գլխին ցանում թոշնած վարդերի մոխիրը: Վերևից նրան տեսավ Կարեկցության Հրեշտակը և ասաց.
-Մահկանացու, ես խղճում եմ քեզ: Ինչպե՞ս դու կարող էիր չիմանալ, որ դաժան է ծիծաղել ուրիշի դժբախտության վրա:

 


Այդ բառերի ժամանակ նա մի մեծ արցունք գցեց, որն իջնելով ներքև, հանդիպեց սառը օդի հեղեղին և սառչեց կարկտահատում: Կարկտահատը հարվածեց Անարժանի գլխին, և նա մեկ ձեռքով սկսեց տրորել այն, միաժամանակ մյուս ձեռքով փորձելով բացել անձրևանոցը:
Իսկ Կարեկցանքի Հրեշտակը նայելով վերևից անամոթաբար ու անգութորեն ծիծաղում էր:
Առակ Ամբրոզա Բիրսայից
Ֆրիդա Կալո "Ինքնանկար"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան