Ավադու Աստծուն, ով ստեղծել էր աշխարհն երեք օրում (չնայած ո՞վ էր հաշվում օրերն, երբ ժամանակ չկար), մի անգամ շրջապատեցին Սերը, Իմաստությունը և Ուժը: Վերջինը տեղեկացրեց նրան.
-Օ, մե՛ծն Ավադու: Բոլորն են հավանում քո աշխարհը, բայց այնտեղ' ներքևում բողոքում են, որ ինչ-որ բան պակաս է նրանում:
-ԵՎ ի՞նչը,-ճշգրտեց Ավադուն:
Այդ եռյակը շփոթվեց, միմյաց նայելով, իսկ հետո Իմաստությունն ասաց.

 


-Հենց դրանում է բարդությունը, որ մարդիկ չգիտեն' չէ որ դու դա չես ստեղծել: Բայց նրանք պակաս են զգում:
Ավադուն ծիծաղեց.
-Գուցե՞ դու' Սեր, հասկանում ես, թե ինչի մասին է խոսքը:
Նա հոգոց հանեց, ուսերը թափ տվեց, ամբողջ տեսքով ցույց տալով, թե որքան վիրավորված է, որ միայն նա բավական չէ: Սիրո կարծիքով' Իմաստությունն ու Ուժը ստեղծվել են, որպեսզի ծառայեն իրեն:
Այդ ժամանակ Ավադուն պատասխանեց.
-Ես կռահում եմ, թե ինչը նրանց չի բավականացնում: Բայց դրանից' նրանցից յուրաքանչյուրին այնքան շատ չի բավականացնում, որ ես չեմ միաջամտի: Թող, որ գոնե ինչ-որ բան իրենք ստեղծեն: Տվել եմ չէ ձեզ նրանց, ուրեմն թո՛ղ օգտվեն: Գնացե՛ք և օգնեք:

 


Սերն, Իմաստությունն ու Ուժը սկսեցին իջնել' միմյաց հետ զրուցելով.
-Ինչպե՞ս ես կարծում,-հարցրեց Իմաստությանը Ուժը,-մի խոսքով՝ ի՞նչը նրանց չի բավականացնում: Սիրուն հարցնելն անիմաստ կլիներ, քանի որ նա կպատասխաներ. «»Ե՛ս»:
-Հավանաբար երջանկություն,-ենթադրեց Իմաստությունը,-եթե դա լիներ, ապա կմոռանային և՛ մեր մասին, և՛ Ավադուի:
-Ուրեմն նրանք երջանկություն չե՞ն տեսնի,-կրկին հարց տվեց Ուժը:
Իմաստությունը տխուր ժպտաց և ասաց.

 

 


-Ինչպես և արդարություն չեն տեսնի, որին դու' Ուժ, փոխարինում ես: Միևնույնն է արդարությունն, ինչպես և երջանկությունն' ի տարբերություն ուժի, այլ կերպ են հասկսանում: Ավադուն ճիշտ է' Միշտ պետք է որևէ բան չբավականացնի: Եթե նրանք ամեն բան միանգամից ստանան, ապա էլ ինչի՞ համար պետք է ապրեն, ինչին ձգտեն:
Ուժը մտածեց. «Նշանակում է' ես կդառնամ նաև նրանց երջանկությունն ու արդարությունը…»
Լսելով խոսակցությունը' Սերը դժգոհ փռթկաց: Արդարությանը նա չի հավատում, իսկ երջանկությունը…միթե՞ դա նա չէր:
Ալեքսանդր Բելլից

Քրիստիան Շլոե "Քվեստ"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան