Թագավորը իմաստունների էր կանչում աշխարհի բոլոր կողմերից: Նրանց մտածելը քիչ չէր ուրախացնում տիրակալին: Հաճախ էր նա ներկա լինում նրանց վեճերին, լսում և հարցնում:
Մի անգամ իմաստունները քննարկում էին' ինչ իմաստ կա աստվածներին նախանձելու մեջ: Ոմանք կարծում էին, որ նախանձն ինքն իրեն է առաջանում, մյուսներն' որ անիմաստ է, երրորդները համարում էին, որ ինչ-որ բանում աստվածներն էլ կարող են նախանձել մարդկանց, չէ որ կա նաև այսպիսի հասկացություն, ինչպիսին է աստվածների նախանձը:
Այստեղ քննարկմանը միջամտեց ինքը թագավորը, հաղորդելով, ինչպես մի անգամ լսել էր օտարականի բարձրաձայն վստահությունն այն մասին, որ աշխարհը միայն խաբուսիկություն է, անտեսանելի աստծո երազ: Այդ ժամանակ թագավորն ընդհատեց նրան հարցով.
-Եթե քո աստված արթնանա, ապա ամեն բան կանհետանա՞:
-Դու ճիշտ ես տիրակալ:
-Չեմ հավատում: Դու շատ բարձր բղավեցիր: Չվախենալով, որ կարթնացնես նրան…
ԵՎ ավելացրեց.
-Ավելի լավ է մի ասա դա ոչ ոքի: Չէ որ դու բացում ես քո աստծո գաղտնիքը: Ու՞մ դա դուր կգա: Եթե նա կա, ապա կարող է քեզ պատժել' հեռացնելով իր երազից: Նույնիսկ իմ ձեռքերով:
Այդտեղ, տեսնելով թե ինչպես է սեղմվել օտարականը, ծիծաղեց.
-Մի վախեցիր, չէ որ երազը չի կարելի կառավարել; Ստացվում է, որ քո աստված ամենևին էլ նա չէ, եթե ոչինչ չի կառավարում:
Իսկ իմաստուններին թագավորն ասաց.
-Չեմ նախանձում այդպիսի աստծում, եթե այն գոյություն ունենար: Ինչքան բաների նա ստիպված կլիներ նայել, որոնք չէր ցանկանա տեսնել…
Ալեքսանդր Բելլից
Քրիստիան Շլոե "Երկնային թատրոն"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան