Արհեստանոցում հավաքված գնահատողներն, ինչպես պարզվեց, իրենց համարում էին ռեալիզմի երկրպագուներ' պատկերացնելով այն ինչպես նկարագրումն այն բանի, ինչ կա իրականում:
-Ախր դա բնական է,-բացականչեց նրանցից մեկը,-Արվեստը' դա հայելի է:
Լսելով դա նկարիչը ծիծաղեց.
-Իսկ հայելուն խփելու ցանկություն երբեք չի՞ եղել: Թե՞ տեսնում եք նրանում այն, ինչ ցանկանում եք տեսնել:

 


Նրան ակնհայտորեն ոչ ոք չհասկացավ: Այդ ժամանակ նա առաջարկեց մի փոքրիկ պատմություն լսել գեղանկարչի և նրա ներկերի մասին: Գեղանկարիչը մարդամոտ չէր և շփվում էր միայն իր նկարների հետ' խոսելով նկարակալի հետ, կտավի, վրձինների ու ներկերի: ԵՎ նա վստահ էր, որ նրանք պատասխանում են իրեն: Միակ մարդն, ում առաջ նա բաց էր անում իր հոգին' նրա հին ընկերն էր, ով ուրիշ երկրում էր ապրում: Նրանք գրում էին միմյանց:

 


Մի անգամ ընկերը հարցրեց, արդյո՞ք ավարտված է Ամենաճիշտ Իրը: Այդպես էր նկարիչն անվանում իր ամբողջ կյանքի աշխատանքը:
-Այո,-կարճ գրեց նկարիչը,-բայց նրանց դա դուր չեկավ:
Պատասխանելով' ընկերը խնդրեց պարզաբանել, թե ում դուր չի եկել ստեղծագործությունը: Պարզվեց, որ…ներկերով:

 


-Նկարի վրա,-հաղորդեց նկարիչը,-ամեն բան ստացվեց, ինչպես կյանքում' Վարդագույնը նախանձում էր Երկնագույնին, Երկնագույնը' Վարդագույնին, և երկուսն էլ գաղտնի ատում էին Զմրուխտագույնը, որն արհամարհում էր նրանց: Այսպես թե այնպես Վարդագույնին և Երկնագույնին նկարը դուր չեկավ: Չնայած նրանք ինքները ոչինչ չէին ձեռնարկել, որպեսզի փոխեն այն, ինչ տեսան նրա վրա,-ահեղաբար եզրափակեց նա,-այլ միայն մի ձայնով ասում էին. «Սա' վարպետի ակնհայտ անհաջողությունն է»:
Պատմության վերջաբանն երկար լռություն առաջացրեց: Վերջապես հյուրերից մեկը ձայն հանեց.
-Բայց չէ որ սա պատմություն է խելագարության մասին…
Նկարիչը դառնորեն ծիծաղեց և պատասխանեց.
-Իսկապես…
Ալեքսանդր Բելլից

Քրիստիան Շլոե "Դուռ դեպի ամպեր"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան