Երբ մարդկանց մեջ սկսեցին լուրեր տարածվել հերթական Աշխարհի Վերջի մասին, ապա Աստված հետաքրքրությամբ սկսեց ներքև նայել՝ ինչպիսի՞ն կլինի արձագանքը: Հին ժամանակներում սկսսում էին աղոթել, սխալները խոստովանել, զոհաբերություն անել...Իսկ այժմ նման ոչինչ չէր կատարվում:
Գուշակության մասին խոսում էին այնպես, ինչպես մոտեցող կարևոր խաղի մասին, նուկնիսկ խաղադրույք էին կատարում, իհարկե կատակով, քանի որ վճարող չէր լինի: Տպավորությունն այպիսին էր, որ կարծես սենսացիայի էին սպասում և կհիասթափվեն, եթե այն չկատարվի:
Աստված խոժոռվեց: Անհրաժեշտության դեպքում կարելի էր վախեցնել տարբեր աղետներով՝ կլիմայական, երկաթուղային աղետներով, ֆիզիկական օրենքների կատարման դադարումով, բայց նա դա թողնում էր վատագույն դեպքում և արդեն ոչ թե սպառնման տեսքով, այլ որպես աշխարհակործանման սկիզբ:
Ասացին, որ ներքևում նոր գուշակ է հայտնվել, որին լսում են և դրա համար էլ չեն հավատում:
-Ո՞վ է այդ ինքնակոչիկը, ինչ է նրա անունը և ինչ է նա սովորեցնում,-ահեղաբար հարցնում էր Աստված:
-Գրքագետ,-լսվեց պատասխանը,-անվանում է իրեն...Համարում է, որ այդ դուք պետք է շնորհակալ լինեք մահկանացուներից, այլ ոչ թե նրանք ձեզ:
-Այդպես...-մի փոքր երկարացրեց շփոթված Աստված:
-Կարծում է, որ դուք պետք է ավելի սիրով խնամեք երկոտանիներին, քանի որ եթե նրանք վերանան, կվերանա նաև Տիեզերքը և...
-Մինչև վերջ ասա՛:
-ԵՎ դուք:
-Մեջբերում:
-«Քանի որ առանց կրողի չկա գիտություն, իսկ օբյեկտ՝ առանց նրա մասին գիտության»:
-Դու՛րս: Բոլորը դու՛րս,-մռնչաց Ամենակարողը:
ԵՎ միայնակ մնալով՝ Ամենակարողը մտածմունքների մեջ ընկավ.
-Որտեղի՞ց գիտի գարշելին:
Ալեքսանդր Բելլից
Քրիստիան Շլոե "Բավականություն ընթրիքից"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան