-Ինչու՞ հիմարները չեն վշտանում,-հարցրեց աշակերտը իմաստունին:
-Որովհետև նրանց խելք չտալով՝ Ստեղծողը մեծահոգաբար զրկել է նաև դրա բացակայությունը ընկալելու հատկությունից,-պատասխանեց նա:
-Չէ որ ողբերգությունը հիմարի մոտ չէ, այլ նրա մոտ, ով գիտակցում է դա: Հիմարը երբե՛ք իրեն հիմար չի համարում: Պատկերացրու այդ դժբախտին, ով հասկանում է, որ թերարժեք է: Ահա նա կգնա ուրիշներից պարտքով խելք ուզելու, իմանալով, որ իրենը չի հերիքում: ԵՎ ինչի՞ հետ կբախվի: Ծաղրանքի:
Օրինակ կգա խորհուրդ հարցնելու հեղինակություն ունեցող մի անձից՝ հարցնելով.
-ի՞նչ ես կարծում, ում լսել՝ ինքդ քեզ թե ուրիշներին:
-Նայած ինչ հարցում,-կպատասխանի նա:
Բայց այդ խեղճին չի բավարարի պատասխանը, և նա կփորձի պարզաբանել.
-Իսկ եթե ընդհանրապե՞ս:
-Այդ դեպքում այդ «Ընդհանրապեսին» էլ հարցրու,-ընդհանուր ծիծաղի ներքո խորհուրդ կտա հեղինակությունը:
Այդ ժամանակ նա իր բախտը ուրիշի՝ նույնպես ճանաչված խելոքի մոտ կփորձի.
-Ու՞մ լսել:
-Նա քմծիծաղ կտա.
-Եթե ես քեզ ասեմ բարձրացիր այն ժայռի վրա և թռիր գլխիվայր, կանե՞ս:
Հարցնողը վախեցած ետ կցատկի, իսկ ծաղրողը կեզրափակի.
-Դե ի՞նչ ես հարցնում,-և կհեռանա:
Ինչպե՞ս վարվի այդպիսի մարդը: Ինչպես կցանկանար՝ ակնհայտորեն չի կարելի: Դա կհուշի իրեն նախորդ փորձը: Ինքնագործունեության համար աշխարհը պատժում է: Այստեղ յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում, ձգտելով օգտագործել ուրիշին, այդ պատճառով էլ խելացի խորհուրդներ չի տալիս:
«Ախ, լսել էլ չի կարելի, և փորձիր չլսել,-շունչ կքաշի մարդը՝ հազիվ քարշ գալով դեպի տուն:
-Ամեն բան սխալ է կառուցված: Չէ որ եթե նախօրոր իմանաս ինչ անել և որ չեն խաբի, ապա կարելի է երջանիկ ապրել և Աստծուն գովաբանել: Ինչու՞ Աստված չի ցանկացել միանգամից մեզ երջանիկ ստեղծել: Ինչու՞ է ոմանց տալիս ամեն ինչ, իսկ ուրիշներին, ինչպիսին ես եմ՝ ոչինչ: Ամենալավ խելքն է նրանց տալիս, ովքեր այն օգտագործում են, որպեսզի ծաղրեն խեղճերին...»
Ավելի ուշ երեկոյան, մարդը դարդից կմի, իսկ հետո կսկսի քայլել՝ այդ նույնը հարցնելով Աստծուն: ԵՎ պատասխան չի ստանա:
Դու կհարցնես. «Իսկ ինչի՞ համար են Աստծուն հիմարները»: ԵՎ վախենամ նույնպես պատասխան չես ստանա: Միգուցե այնտեղից՝ նրա բարձրությունից մեր միջև նկատելի տարբերություն չկա, կամ էլ այն այդքան մեծ չէ: Իսկ խելացի մարդիկ գոհ են, որ իրենց բախտը բերել է և այդպիսի հարցեր չեն տալիս:
Ալեքսանդր Բելլից
Քրիստիան Շլոե "Թանկարժեք Կյանք"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան