Ուսուցիչ փնտրողը պետք է իմանա՝ նա միշտ ճանապարհին է: Այդ պատճառով չարժե սպասել, մինչ նա քեզ կգտնի, պետք է ինքդ նրան փնտրես:
Մի փնտրող հասկացավ դա և դրա համար էլ ճանապարհ ընկավ: Նա հարցնում էր բոլորին, ում հանդիպում էր՝ արդյոք չեն տեսել Ուսուցչին: Նրանք խնդրում էին պարզաբանել եթե ոչ նշաններ, ապա գոնե այն, ինչ պետք է խոսեր Ուսուցիչը: Սկզբում նա դառը քմծիծաղով պատասխանում էր, որ եթե իմանար ճշմարիտ գիտությունն, ապա հենց ինքը կքարոզեր: Հետո սկսեց մտածել և համեմատել այն, ինչ գիտեր և ինչ տեսավ: Սկսեց մտորել, թե ինչի մասին Ուսուցիչը կարող էր պատմել: «Ամենայն հավանականությամբ,-մտածում էր նա,-Ուսուցիչը կխոսեր մարդկանց հասկանալի բաների մասին, որոնք մտահոգում են նրանց:

 

 

Բայց խոսում էր ոչ ուղիղ, քանի որ շուրջն այնքան չարակամ մարդիկ կան, որ քարոզչությունը կարող էր չսկսված ավարտվել: Ցանկություն ունեցողը կլսի, և կլսի այն, ինչ սպասում է»: Այդպիսի բացահայտում անելով՝ նա զարմացավ: Լա՞վ է արդյոք դա: Չէ որ մարդիկ տարբեր բաներ են ցանկանում լսել: Նշանակում է՝ իրենց համար, այլաբանության մեջ պետք է ակնարկներ լինեն: Աստիճանաբար նա եկավ համոզման, որ հենց Ուսուցիչը պետք է դասավանդի ինչ ձևով ծածկել Գիտությունը, որն այսպես թե այնպես հայտնի է մարդկանց, սակայն դրանով չեն էլ ապրել: Այժմ, ասելով, որ մի մարդու է փնտրում, նա ինքը կարող էր քարոզել այն, ինչ նա էր սովորեցնում:

 


Մի որոշ ժամանակ անց նրան միացան ևս մի քանի մարդիկ, ովքեր նույնպես Ճշմարիտին տիրողի հետ հանդիպման ծարավ էին: Նրանք հարցուփորձ էին անում առաջինին, իսկ նա պատասխանում էր բոլոր հարցերին: Այդպես նրանք միասին էին ճամփորդում, հարցեր տալիս հանդիպողներին, բացատրում, պատմում նրա հնարավոր առակները, որոնք սկսեցին տարածվել ժողովրդի մեջ՝ փոխվելով փոխանցման ժամանակ: Այնպես որ, երբ նրանք լսում էին այդ պատմություններն արդեն ուրիշներից, ապա չէին կարող ասել, որ դրանք այն առակներն են, որոնք նրանք գիտեին առաջ, կամ դրանք առաջինն Ուսուցիչն էր քարոզել:
ԵՎ եկավ օրն, երբ ուղեկիցները հարցրեցին առաջինը ճանապարհ ընկածին.
-Ասա մեզ՝ Ուսուցիչը դու՞ ես:

 


Նա լռեց, շփոթված անսպասելի հարցից, իսկ հետո արտասանեց.
-Ի՛նչ եք ասում: Ես արժանի չեմ նույնիսկ քանդելու նրա սանդալների թելերը:
Բայց մինչ նա լռում էր ուշքի գալով՝ նրա աշակերտները որոշեցին. «Նա դեռ կարծում է, որ չպետք է բացվի: Դե ինչ, կսպասենք»: ԵՎ նրանք շարունակեցին իրենց ճանապարհը առաջին ճանապարհ ընկնողի հետ, ով շարունակում էր փնտրել Ուսուցչին, և նրա ուղեկիցները, ովքեր արդեն գտել էին Նրան...
Ալեքսանդր Բելլից

Քրիստիան Շլոե "Լուսինն ասում է Ագռավին"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան