Երբեմն հավատարիմ Լաոն վճռում էր հարցեր տալ Ուսուցիչ Շոին:
Դուք տեսել եք շատ երկրներ և մարդկանց...Ո՞ր հանդիպումը Դուք երբեք չեք մոռանա:
ԵՎ Ուսուցիչը պատմեց, թե ինչպես է իմացել կանխատեսման մասին:
Դեռ երիտասարդ ժամանակ նա հայտնվել է քաղաքի շուկայում, որտեղ հիացել է աճպարարների ներկայացումներով, տիկնիկային թատրոնի դերասաններով և տեսել է մի նիհար, գուշակ երիտասարդի, ով մարդկանց ձեռքերին նայելով, կանխատեսում էր նրանց ճակատագրերը: Շոն մոտեցել է և ձևացնելով, որ ուրիշ կողմ է նայում, լսել նրա գուշակությունները: Սկզբում գուշակը բոլորին ասում էր նրանց անցյալի մասին՝ առանց սխալվելու, ասում էր ծնողների անունները և ողջ են արդյոք նրանք, իսկ հետո՝ վտանգների մասին, որոնց կարելի էր փորձել շրջանցել: Որպես շնորհակալություն նրանց թողնում էին ուտելիք կամ էլ մանր կոպեկներ:
Շոն ոչինչ չուներ, և ուզում էր հեռանալ, բայց գուշակը կանգնեցրեց նրան.
-Դու շուտվանից ես հետևում ինձ: Վախենում ես հարցնել, քանի որ փող չունե՞ս:
Շոն գլխով արեց՝ հաստատելով դա:
-Քեզ փող պետք չէ: ԵՎ երբեք էլ չես ունենա: Բայց դու ավելի թանկ մի բան ունես, որն ինձ անհրաժեշտ է: Քո անունը Շո է, այդպե՞ս չէ:
Շոն զարմացած նայեց գուշակին:
-Արի գնանք մի հանգիստ տեղ և ճաշենք: Այնտեղ էլ ես կպատմեմ քեզ: Միայն թե օգնիր հավաքել այս ուտելիքը և ուտել այն,-նա ժպտաց՝ մատնանշելով բերված ուտելիքը:

 


Ճաշելուց հետո նրանք խոսեցին:
Այդպես Շոն իմացավ արտոսովոր մարդ՝ Լիի պատմությունը, ով ծնվել է քրիստոնյաների ընտանիքում և վաղ հասակում իր մեջ հայտնաբերել գուշակի ունակություններ:
Սկզբում դրանից օգտվում էին նրա հարազատները, շնորհիվ այդ ուժերի նրանք ինքնադրսևորվում էին տղայի միջոցով: Հետագայում նրա շնորհի մասին իմացան համագյուղացները և խնդրեցին զգուշացնել հնարավոր դժբախտությունների մասին: Դա ընտանիքին լավ եկամուտ էր բերում մինչ այն պահը, երբ ինչ-որ մեկը լուրեր տարածեց, որ այդ դժբախտությունները հենց ինքն է բերում, դրա համար էլ գիտի դրանց մասին: Լուրը տարածել էր տեղացի գուշակ կինը, որին մարդիկ սկել էին չդիմել: Տղան ստիպված եղավ լքել գյուղը:
Այն ժամանակվանից նա այդպես էլ ապրում էր՝ տեղից տեղ գնալով: Մի անգամ նա միացավ մի ճանապարհորդող դերասանի՝ արտաքնապես նման իր հորը: Այդպես կարելի էր ապրել, բայց Լիին տանջում էր այն, որ իր ճակատագիրը նա գիտեր մինչ Շոին հանդիպելը, բայց չգիտեր ինչ սպասել հետո:
-Բայց մնացած բոլորն մարդիկ էլ չգիտեն ինչ կլինի վաղը,-նկատեց Շոն:
Որովհետև նրանք երբեք էլ չեն իմացել նրա մասին և սովորել են դրան, իսկ ես վախենում եմ:
Ամենայն հավանականությամբ ահավոր մի բան է մոտենում, որի մասին ես պետք է չիմանամ, որպեսզի չկանխեմ այն:

 


-Ինչո՞վ կարող եմ ես քեզ օգնել, հարցրեց Շոն:
Իմ տեսիլքի վերջում հանդիպում տեսա նրա հետ, ով գուշակ չլինելով, իմ մեռնելուց կիսով չափ կբացի վարագույրը և կզգուշացնի ինձ: Նա երիտասարդ է և քո անունն ունի: Փորձիր անել դա:
Շոն շատ էր ցանկանում օգնել նրան: Բայց ինչպե՞ս: ԵՎ հանկարծ մի արտասովոր միտք ծագեց նրա գլխում:
-Ասա ինձ, իսկ դու այստեղ՝ շուկայում, կամ վերջերս չես հանդիպել մի մարդու, ում ճակատագիրը պարզ չէր քեզ համար:
Գուշակը զարմացավ.
-Որտեղի՞ց է դա քեզ հայտնի: Չէ որ դու գուշակ չես: Այո, այդպիսի մեկը կար երեկ: Սովորաբար, մարդու կողքով անցնելիս ես զգում եմ և կարող եմ շատ բան ասել անհայտի մասին: Իսկ այդ պահին կարծես խայթված էի՝ ոչինչ չզգացի: ԵՎ նա էլ արտասովոր կերպով էր նայում բոլորին՝ դարերն ի վեր, այնպես մակերեսորեն, և առանձին ոչ մեկին:
-Նա գող է,-եզրակացրեց Շոն: Ահա հենց նրանից էլ սպասիր դժբախտություն: Հնարավոր է ոչ միայն նրանից, բայց այդ անհայտ դժբախտության հետ, նա ինչ որ կերպ կապված է: Կսպանեն քեզ նրա նմանները:

 


Լին ցնցվեց, բայց ոչ մի բառ չարտասանեց:
-Հուսալի՞ տեղ ես գիշերում,-հարցրեց Շոն: Շա՞տ մարդիկ կան:
-Այո,-պատասխանեց գուշակը, կարծես իրեն կորցրած:
-Այդ դեպքում անհաջողություններ քեզ սպասվում են անցումների ժամանակ: Ավելի լավ է միանալ մեծ քարավանի, իսկ պարկով փողերը գոտիից կախել: Ավելի լավ է դրանք կորցնել, քան կյանքը: Բայց դա էլ կարող է քեզ չփրկել: Ինչպես հասկանում եմ դու էլի թույլ տեղ ունես՝ դերասանը: Դու նրան կապվել ես, այնպես չէ՞:
-Նա ինձ հոր պես է,-խոստովանեց Լին:
-Այսինքն, եթե նրան ինչ-որ բան սպառնա, դու միանգամից օգնության կհասնե՞ս:
-Իհարկե՛:
-Ախ...,-հոգոց հանեց Շոն: Ահա այն, ինչից դու ևս կարող ես մահանալ:
Լին համառորեն բորբոքվեց.
-Այդ դեպքում ավելի լավ է այդպես: Ծայրահեզ դեպքում արժանավայել է:
Շոին ոչինչ չէր մնում, քան համաձայնվել: Նա առաջարկեց Լիին ուղեկցել իրեն, բայց վերջինս հրաժարվեց:
-Ես հետագայում քեզ կողքիս չեմ տեսնում: Քո ճանապարհն այլ է՝ ապագա իմաստունի, և երկար տարիների կյանք կունենաս՝ լի ճանապարհորդություններով և աշակերտներով:
Նրանք գրկախառնվեցին և բաժանվեցին:

 


Ուսուցիչը լռեց, նրա հայացքը փայլատվեց: Մի փոքր դադարից հետո նա վերջացրեց իր պատմությունը.
-Ավելի ուշ ես լսեցի նրա մահվան մասին... Ցավոք այս անգամ գուշակը ես եի: Շատ բան կտայի, որ չլինեի նրա պես: Յուրաքանչյուրի ճակատագիրն իր մեջ է: Եթե Լին պարզապես ցանկանար փրկել իր կյանքը, ապա նա չէր մահանա: Բայց երբեմն ավելի լավ է հրաժարվել կյանքից, քան պատվից: Քանի որ, անգամ հակառակ դեպքում ողջ մնալով, դու կմահանաս, և քեզ համար, և ուրիշների: Ահա դու համաձայն ես Լաո, և շատերը կհամաձայնեն: Ապա ինչու՞ է միայն չնչին մասն այդպես անում:
Լաոն չգիտեր ինչ պատասխանել:
Փոքր ինչ լռելով, Շոն ավելացրեց.
-Այն ժամանակ ինձ այլ բան էր հետաքրքիր՝ ինչու՞ է ոմանց թույլատրվում խառնվել ուրիշների ճակատագրերին: Օրինակ, վերցնենք հենց գուշակներին: Չէ որ քիչ չեն ու ոչ բարի նպատակներով: Բայց հետո ես հասկացա, որ նաև խառնվում են բոլոր հասարակ մարդիկ՝ ցանկանալով արգելել ինչ-որ բան, իրենց ձևով սովորեցնել: Ահա այս ցանկություններից ելնելով էլ դասավորվում են մեր ճակատագրերը: Քանի որ նա, ով ապրում է իր նմանների մեջ, այն պատճառով է նման նրանց, որ նրանք են դարձրել իրեն այդպիսին...
Լաոն՝ ոչինչ չասելով նայեց Ուսուցչին, բայց մտածեց, որ ի ուրախություն իրեն, բացառություններ լինում են:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Կոլորիտ"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան