Ավանդույթը պատմում է, որ Մումի մոտ, երբ նա երկրի տիրակալի խորհրդատուն էր, եկել էր հայտնի ընտանիքից մի պատանի՝ լսելու իրեն՝ ցանկանալով հասկանալ իմաստության զանազանությունը: Իր ուժերի չափով այդ աշակերտը ընդհանրապես հիմար չէր, իրեն առանձնակի էր պահում մյուսներից և ուժեղ էր հարցերից:
Մի անգամ իմաստունը զբոսնում էր աշակերտների հետ արքայական այգում թռչունների երգի ներքո, հիանալով ծաղիկներով, կռանալով լաբիրինթների կանաչ կամարներով, և երբ շատրվաններ կային, սառնությունը և թարմությունը շնչելով, հայտնի աշակերտը հարցրեց.
- Ուսուցիչ Մում, իսկ ինչպե՞ս է պետք գնահատել ինչ-որ մեկի կյանքը:
Մումը կանգ առավ: Կանգ առան և աշակերտները:
- Նստենք ջրի մոտ,- առաջարկեց նա:
Բոլորը նստեցին նրա շուրջը: Մումը նայեց հեռու մի տեղ, երկու մատով շոյեց ալեհեր մորուքը և ասաց.
- Ինձ հաջողվել է լսել իմ կյանքում շատ իմաստունների և ես կարող եմ ընդհանրացնել նրանց մտքերը քո հարցի պատասխանի համար: Չեմ շփոթեցնի Ձեզ հայտնի անուններով, որպեսզի նրանք չմթնենցնեն Ձեզ համար կարևոր խոսքի իմաստը: Մի հեղինակություն կարծիքով. «Հաճախ մարդիկ գնահատում են ինչ-որ մեկի կյանքը վերջնական արդյունքով»: Ճի՞շտ է դա: Չէ՞ որ մտադրությունները կարող են լինել հրաշալի, մինչ նրանց հանգամանքները չեն թաղում...



Մումը ժպտաց և շարունակեց.
- Մեկ ուրիշը կհարցներ. «Ըստ Վերջնական արդյունքի՞, ասում ես: Բայց բոլորի մոտ այն միևնույնն է: Իսկ հետո... մարդը միայն կարող է ենթադրել, թե իր գործերը երկնքում ինչպես կդասավորվի...»: Երրորդը կմիանար. «Մենք տիրակալ ենք, և ոչ միշտ, միայն ՀԻՄԱ: Երբ ճանապարհ ես ընկնում, ապա կարևոր է, թե ինչ ես տեսնում և ինչպես ես գործում ճանապարհին: Այդ ճանապարհը հենց քո մասին պատմությունն է, դրանով էլ պետք է դատեն: Իսկ մարդիկ... նրանք տարբեր են և դատելու են ամեն մեկը ըստ իրեն»: Չորրորդը շունչ կքաշեր. «Հենց դրա համար էլ ուրիշի կյանքը հեշտ է գնահատել: Իսկ մեր դեպքում ճիշտը կարող է մեզ դուր չգալ՝ ընդունելով սուտ մեղադրանքներ... ինչպես ընդունված է մեր կարծիքը ինչ-որ մեկի մասին: Ոչ, մեր մասին խոսում են այն, ինչ մնում է մեր գնալուց հետո: Երկարատև արդյո՞ք, թե՞ շուտ կմոռանան:
Եվ Մումը նայեց հարցը տվողին: Վերջինս չխախտեց լռությունը: Այդժամ Մումը ասաց.
- Դու ինձ հարցրեցիր, ի վիճակի չլինելով ինքդ գլուխ հանել: Ես քեզ առաջարկեցի ուրիշների որոշումները: Ընտրի՛ր:
Աշակերտը խոստովանեց, որ ճիշտ կետին հարվածեց, ցանկացած կարծիքում կա իր հիմնավորումը: Ավելի քան՝ նրանք կարծես թե չեն հակասում միմյանց:
- Հետևաբար...- ասաց Մումը:
- Հետևաբար,- արդեն հստակ ասաց աշակերտը,- նրանք բոլորը միևնույն բանն են ասում՝ լրացնելով միմյանց:
- Ավարտի՛ր,- ավելացրեց Մումը,- ինչո՞ւ այդ դեպքում այն քեզ չի բավարարում: Եթե բավարարեր, դու չէիր լինի այդքան անվստահ:
Աշակերտը մտածեց և խոստովանեց, թե կոնկրետ ինչն է իրեն անհանգստացնում.
- Ողջ արտաքին համոզվածությունից և հաջորդականությունից ելնելով... այդ կարծիքը ներքին հակասություն է:
Նա որսաց ուսուցչի հավանության ժպիտը և շարունակեց.
- Ստացվում է, որ չի կարելի անաչառ դատել ուրիշին, չմտնելով նրա մաշկի մեջ: Բայց ինչպե՞ս ներխուժել նրա մեջ, որպեսզի հասկանալ նրա բոլոր ցանկությունները, վախերը,
հանգամանքները, շատ բացատրություններ և նույնիսկ արդարացումներ: Բայց ում գործերը ուզում ես գնահատել՝ հայտնվում ես նույնպես մի իրադրությունում՝ լինելով անվրդով, որքանով որ խոսքը գնում է քո մասին: Դրա համար էլ մենք երբեմն ինքներս էլ չգիտենք, ինչու ենք այդպես վարվում, այլ ոչ թե այլ կերպ:
- Այդ հակասությունը տեղ ունի,- համաձայնվեց Մումը,- բայց ինչո՞ւ է այն քեզ վախեցնում: Ամեն բան մեր կյանքում հակասական է, կամ էլ մեզ այդպես է ներկայանում: Ամեն բան սկսվում է ինչ-որ բանից՝ գնալով վերջիվերջո հակառակին: Մարդիկ ապրում են դրա մեջ և դրանով: Որոշակիություն նրանք խոստովանում են միայն Բարձրյալին:
Նա նայեց աշակերտին, որի աչքերում սարսափ կար և շարունակեց քմծիծաղելով.
- Կարծիքները, որոնց ես օրինակ բերեցի, խոսում են այն մասին, որ իմաստ չունի ուշադրություն դարձնել մարդկանց բանբասանքներին, չնայած այն, ինչ արվում է, արվում է նրանց համար և բանբասանքները մոռացվում են՝ անցնելով հիշողությունից: Ահա և քեզ ևս մեկ հակասություն: Եվ ի՞նչ է ստացվում:



Նա նորից նայեց աշակերտին: Վերջինս խուճապահար փնթփնթաց.
- Հիմնական ոչինչ... Բայց ախր դա անհեթեթություն է: Եթե ցանկացած մեկը մեր տրամաբանության տեսանկյունից լրիվ ճշմարիտ չէ, հակասություններ չի պարունակում, ապա ես սովորելու բան չունեմ: Բայց ցանկացած առևտուր շուկայում արվում է այդ նույն «տրամաբանությամբ»՝ ցանկանալով գնորդին քաշել իրեն: Այդ դեպքում իմաստն ինչո՞ւմ է, թե որտեղ է հնարավոր իմացությունը:
Մումը ծիծաղեց և հետո դանդաղ արտասանեց.
- Բայց դու հարցնում էիր ուրիշի կարծիքը քո հարցի վերաբերյալ: Այդպես չէ՞: Հավանաբար այն քեզ չբավականացրեց: Հնարավոր է դու քո՞նը ասես:
Բոլոր աշակերտները առանց բացառության ժպտացին հայտնի աշակերտի բառերի վրա՝ հայացքներ փոխանակելով:
Վերջինս բռնկվեց, բայց կարողացավ իրեն պահել: Բոլորը նրան էին նայում, իսկ նա խոնարհվեց իմաստունի առջև՝ շնորհակալություն հայտնելով դասի համար: Իմաստունը մի փոքր կախեց գլուխը որպես պատասխան և նորից շոյեց մորուքը.
- Քեզանից իմաստուն դուրս կգա: Դու հրաշալի կշռադատում ես, նկատում ես նենգությունները և ընդունակ ես զսպել պոռթկումներդ: Բայց քեզ, ահա թե ինչը կարող է խանգարել...
Մումը հայացք նետեց պատանուն, ում աչքերի մեջ հարց առաջացավ:
- Դու կարծում ես, որ սովորել արժի միայն ճանաչված իմաստունների մոտ, այդ դեպքում ինչպես նրանք սովորել են կյանքից, նրանց մոտ իմաստությունը առավել շատ է: Նրան անհրաժեշտ է ճանաչել և կարողանալ օգուտ քաղել: Դու հիշեցրեցիր շուկայում առևտրի խորամանկության մասին, բայց նա չի խաբի քո մշտական գնորդներին, որպեսզի նրանք չգնան իրենից: Եթե հիմար չէ:
Մումը աչքերը բարձրացրեց երկինք և կարծես թե անլսելի ինչ-որ բան շշնջաց:




- Իմաստությունը շատ հաճախ հանդիպում է այնպիսի ձևերով, որ իրեն ամեն մեկը ճանաչել չի կարող: Շատերը մոտենում են նրան կամ էլ մեկնաբանում են նրան հակառակ կերպով: Բայց իմաստությունը ամենուրեք է և ամենուր են նրանք, ովքեր կարող են ճանաչել նրան և նրանով օգտվել: Պատմեմ Ձեզ մի այրի կնոջ առևտրի մասին, ում միայնակ հաջողվեց կերակրել ողջ ընտանիքը: Նրա աշխատանքը դժվար էր, այ իսկ առողջությամբ հպարտանալ չէր կարող: Ժամանակի ընթացքում նրա մեծ աղջիկը կարծես թե դասավորեց իր կյանքը և բեռը մի փոքր թեթևացավ: Բայց դժբախտություն պատահեց, այդ աղջիկը շուտով վերադարձավ տուն խայտառակված և գրեթե կործանված: Բոլորը կարծում էին, որ նրան անհրաժեշտ է անմիջապես ազատվել դեռ չծնված երեխայից: Եվ ի՞նչ ես կարծում, ի՞նչ նրան պատասխանեց առևտրականը:
Հայտնի աշակերտը մեծ դժվարությամբ դուրս հանեց.
- Հավանաբար, համաձայն է այդ կարծիքին:
Մումը միայն ժպտաց շուրթերի անկյունով:
- Նա ասաց լացող աղջկան՝ նայելով նրա մազերին. « Ասում ես, կյանքը ճեղքվա՞ծք տվեց... Կյանքը ճեղքվածք է տալիս կնոջը, որպեսզի նա նոր կյանք ծնի: Որտեղ հինգ, այնտեղ էլ վեցերորդ աստծու պարգևը կապրի: Տղաները մեծացել են և արդեն օգնում են ինձ: Ծնի՛ր: Եվ մի նվնվա, դա կարող է վնասել երեխային»:
Եվ Մումը լռեց: Այնքան երկար նա լռեց, կարծես նրա մտքերը այդտեղից հեռու էին, և վերջապես աշակերտը չդիմանալով ասաց.
- Ներեցե՛ք ուսուցիչ, ես այստեղ չեմ հասկանում, ո՞րն է իմաստության դասը:
Եվ այդժամ Մումը նայելով ուղիղ նրա աչքերին, մեղմ ասաց.
- Նրանում, որ այդ առևտրականը իմ տատիկն էր, իսկ նրա դժբախտ աղջիկը՝ իմ մայրը: Եվ հենց այդ առևտրի իմաստությունը քեզ թույլ տվեց այսօր օգուտ քաղել դասերից ու սեփական շահից:
Պատանին իջեցրեց աչքերը և կախեց գլուխը: Մնացած աշակերտները զարմացած բացեցին բերանները:
Իսկ Մումը եզրակացրեց.
- Ինչպես տեսնում եք, չարժի արհամարհել ոչինչ և ոչ մեկին՝ իմաստություն փնտրելով: Այն կարող է գտնվել ամենաանհնար տեղերում, որտեղ նրան չեն էլ մտածում փնտրել, կամ էլ մոտավորապես դրա նման մի բան՝ փորձության ենթարկելով մտածողին:
Ալեքսանդր Բելլից 

Ուիլյամ Բլեյք "Քրիստոսի Գալուստը"




Միհրդատ Ռոստոմի Մադաթյան