Այդ օրը ես միանգամից անդրադարձա նախապես պատրաստած թեմային՝ ես ցանկացա շարունակել զրույցը ջանքերի մասին:
Սեանսի ընթացքում ինձ ամեն բան խելամիտ էր թվում: Բայց երբ հարկավոր էր նոր գիտելիքներ կիրառել պրակտիկայում, ինձ չէր հաջողվում հետևողական լինել այն բանում, որը թեորիայում այդքան գայթակղիչ էր հնչում:
- Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ես ընդհանրապես չեմ կարողանում ապրել՝ գործի չդնելով գոնե հազվադեպ ջանքեր: Ավելին ասեմ, իրականում ինձ թվում է, որ ոչ ոք էլ չի կարող առանց դրա ապրել:
- Ինչ-որ տեղ դու ճիշտ ես,- ասաց Հաստլիկը,- Իմ կյանքի վերջին քսան տարիների մեծ մասը ես փորձում էի հավատարիմ լինել իմ փիլիսոփայությանը, բայց ոչ միշտ էր դա ինձ մոտ ստացվում: Կարծում եմ, բոլորի հետ է այդպես լինում: ‹‹Ուժ չկա›› միտքը՝ դա փորձարկում է, մշտական աշխատանք, ինքնակարգապահություն: Հետևաբար, անհրաժեշտ է որոշակի մարզում:

 


- Սկզբից ինձ էլ էր այդ ամենը անհնար թվում,- շարունակեց նա: - Ի՞նչ կմտածեն իմ մասին ուրիշները, եթե ես չգնամ այդ հավաքույթին: Եթե ես ուշադիր չլսեմ, չնայած ես թքած ունեմ, ի՞նչ են նրանք ուզում ասել: Եթե ես շնորհակալություն չհայտնեմ այդ մարդուն, որը իմ կարծիքով արժանի է դրան: Եթե ես հրաժարվեմ խնդրանքից, որը ուղղակի չեմ ուզում կատարել: Եթե ինձ ճոխություն թույլ տամ և աշխատեմ շաբաթը չորս անգամ և չսկսեմ վազել աշխատավարձի ետևից: Եթե ես դուրս գամ առանց սափրվելու: Եթե ես հրաժարվեմ ծխելը թողնել, ինչպես հարկադրում են, և սպասեմ, մինչ դա ինքնստինքյան լինի: Եթե…..
Ինչ-որ տեղ ես կարդացել եմ, որ անհրաժեշտ ջանքերի գաղափարը՝ դա սոցիալական մթերք է, որոշակի գաղափարախոսության արդյունք, իրականում սոցիալական էության շատ խիստ սահմանված կերպար է: Հասկանալի է, որ եթե մարդը ծույլ է, չար, էգոիստ և անփույթ, նա պետք է ուժ ծախսի իր վրա, որպեսզի ավելի լավը դառնա: Բայց միթե՞ մարդը իսկապես այդպիսին է:
Ես լսել եմ, և ոչ այդքան Խորխեյի բառերից, որքան իմ սեփական պատկերացումներից, այն մասին, ինչպիսին պետք է լինի կյանքը՝ առանց լարվածության, ինքդ քեզ հետ խաղաղ, հանգիստ, առանց շտապելու և առանց այդ մշտական հարցի՝ ‹‹Ի՞նչ եմ ես այստեղ անում››:
Բայց ինչի՞ց սկսել:
- Սկզբից,- շարունակեց Խորխեն,- կարծես լսած լիներ իմ մտքերը,- նախ և առաջ հարկավոր է դուրս գալ ծուղակից, որտեղ մենք ընկել ենք վաղ մանկությունում: Այդ ծուղակը՝ միտք է, մեր գիտակցության մեջ արմատավորված, որ արտաքինը և ներքինը դարձել են մեր մշակույթի մի մասը՝ ‹‹Գնահատվում է միայն այն, ինչը ձեռք է բերվում ջանքերի շնորհիվ››:

 


Ինչպես կասեին ամերիկացիները, դա bull-shit (եզան գոմաղբ) է: Ամեն մեկը հիմնվելով իր փորձի վրա, կարող է հասկանալ, որ դա այդպես չէ, և առավել ևս, մենք ենք կառուցում մեր կյանքը՝ հիմնվելով իբր թե այդ անվիճելի ճշմարտության վրա:
Մի քանի տարի առաջ ես նկարագրեցի մի կլինիկական սինդրոմ, որը չնայած գրանցված չէ ո՛չ բժշկական, և ո՛չ էլ հոգեբանական գիտական աշխատություններում, հետաքրքրում է, կամ էլ երբևէ հետաքրքրել է մեզանից յուրաքանչյուրին: Ես որոշեցի նրան անվանել «Երկու չափս փոքր կոշիկի սինդրոմ», հիմա կհասկանաս՝ ինչու:
* * *
Մի մարդ մտնում է կոշիկի խանութ և նրան մոտենում է սիրալիր վաճառողը.
- Լսում եմ ձեզ, պարո՛ն...
- Ես կուզենայի մի զույգ սև կոշիկ, ինչպիսին ցուցափեղկինն է:
- Իհարկե, պարո՛ն: Եկեք նայենք, ձեր չափսը.... քառասունմեկ, այնպես չէ՞:
- Ո՛չ, տվեք ինձ խնդրում եմ երեսունինը չափսը:
- Ներեցե՛ք,պարոն: Ես աշխատում եմ կոշիկի խանութում արդեն տաս տարի, և հիանալի տեսնում եմ, որ դուք հագնում եք քառասունմեկ: Հնարավոր է քառասուներորդ, բայց ոչ հաստատ երեսունինը:
- Խնդրում եմ երեսունինը:
- Ներեցե՛ք, թույլ տվեք ինձ չափել ձեր ոտքը:
- Չափեք ինչ ուզում եք, իսկ ես ուզում եմ մեկ զույգ երեսունինը չափսի կոշիկ:
Վաճառողը վաճառասեղանի արկղից հանեց այդ տարօրինակ գործիքը, որով կոշիկի վաճառողները չափում են ոտքը և բավարարված բացականչում են.
- Տեսնո՞ւմ եք, ինչպես ես ասացի՝ քառասունմեկ:
- Ասացե՛ք, դո՞ւք եք վճարում կոշիկների համար, թե ես:

 


- Դուք

- Լավ: Այդ դեպքում բերեք ինձ երեսունինը:
Վաճառողը, հնազանդվելով և միևնույն ժամանակ զարմացած, գնում է մի զույգ երեսունինը չափսը բերելու: Ճանապարհին մտածում է, որ կոշիկները, հավանաբար, այս պարոնի համար չեն, երևի նվեր է գնում:
- Ահա, դուք խնդրեցիք երեսունինը չափսը, սևը:
- Տվե՛ք ինձ խնդրեմ եղջյուրիկ:
- Դուք ուզում եք այն հագնե՞լ:
- Այո, անկասկած:
- Դուք այն գնում եք ձե՞զ համար:
- Այո: Դու կբերե՞ք ինձ եղջյուրիկը:
Առանց եղջյուրիկի չի կարելի գլուխ հանել, եթե դուք ուզում եք, որ այդ ոտքը մտնի այդ կոշիկի մեջ: Մի քանի փորձի արդյունքում՝ տարբեր անիմաստ դիրքեր ընդունելով, հաճախորդին հաջողվեց ոտքը մտցնել կոշիկի մեջ:
Փնթփնթալով և ցավից տնքալով, նա գորգի վրա շատ դժվարությամբ մի քանի քայլ արեց:
- Լավ, ես այն վերցնում եմ:
Վաճառողի մոտ ցավեցին ոտքերը այն մտքից, թե ինչպես են հաճախորդի մատները տափակել երեսունինը չափս կոշիկի մեջ:
- Փաթեթավորե՞նք այն արկղի մեջ:

 


- Ո՛չ, շնորհակալ եմ, ես հենց այսպես կգնամ:
Հաճախորդը դուրս է գալիս խանութից և և երկու կես լինելով ոտքով անցնում է երեք թաղամաս՝ կտրելով իրեն աշխատանքից: Նա գանձապահ է բանկում:
Ժամը չորսին՝ ցերեկը, վեց ժամ ոտքի վրա լինելուց հետո, զոռով խցկած այդ կոշիկների մեջ, ցավից ծամածռում էր դեմքը, իսկ կարմրած աչքերից առատորեն արցունքներ էին թափվում:
Նրա կոլեգան հարևան դրամարկղից, օրվա ողջ երկրորդ կեսին հետաքրքրվելով նրանով շատ էր անհանգստանում:
- Ի՞նչ է պատահել, դու վա՞տ ես զգում:
- Ոչ, ամենը կոշիկներն են:
- Իսկ ի՞նչ է կոշիկների հետ:
- Նրանք ինձ ճնշում են:
- Ի՞նչ է եղել նրանց հետ: Թրջվե՞լ են:
- Ոչ, նրանք երկու չափս փոքր են, քան իմ ոտքը:
- Ո՞ւմն են դրանք:
- Իմը
- Ես քեզ չեմ հասկանում: Իսկ քո ոտքերը չե՞ն ցավում:

 


- Ոտքերս անտանել են ցավում
- Այդ դեպքում բանն ինչո՞ւմ է
- Ես հիմա քեզ ամեն բան կբացատրեմ, - ասաց մարդը ՝ թուքը կուլ տալով:- Ես կյանքում շատ քիչ ուրախություններ ունեմ: Հաճելի պահերը վերջին ժամանակներում շատ քիչ են:
- Ու՞

- Այս կոշիկները ինձ ուղղակի սպանում են: Ես ահավոր տանջվում եմ, դա ճիշտ է: Բայց մի քանի ժամ հետո, երբ ես գնամ տուն և հանեմ այն, պատկերացրու ինչպիսի՜ հաճույք ես կստանամ: Ինչպիսի՜ հաճույք, ինչպիսի՜ հաճույք:
- Ճիշտ դա նման է խելագարության: Հենց այդպես էլ կա: Դեմիա՛ն, դա հենց այդ է:
Այդպիսին են, մեծ հաշվով, մեր դաստիարակության կանոնները: Ես կարծում եմ իմ դիրքորոշումը նույնպես ծայրահեղություն է , պետք է այն փորձենք մեզ վրա ինչպես կոստյումը, որպեսզի հասկանանք, ինչպես է այն սազում մեզ:

 


Ես կարծում եմ, որ ոչ մի արժեքավոր բանի չի կարելի հասնել ջանք թափելու շնորհիվ:
Ես հեռացա նրանից՝ մտածելով նրա վերջին ֆրազայի մասին.
- Ջանքեր պետք է գործադրել....միայն փակուղու դեպքում:
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Աղջիկները կամուրջի վրա"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան