Մի անգամ իմաստուն Խէն պատմեց՝ ինչպես հանդիպեցին երկու պատմություններ:
Նրանցին մեկը լրիվ իրենով էր, չէր ենթարկվում ոչ մի օրենքի և կարգադրության: Նրան ոչ ոք չէր հորինել, բայց գրում էին շատ: Նա զարգանում էր ինքնուրույն, երբեմն նույնիսկ անհնարին կերպով: Դա շատերին դուր չէր գալիս, այդ թվում և երկրորդ պատմությանը:
Երկրորդ պատմությունը ճիշտ էր: Նա միշտ այնպես էր կառուցվում, ինչպես մարդիկ ուզում էին: Եվ մշտապես լավ ավարտով: Նա դուր էր գալիս բոլորին, միայն նրա վատը այն էր, որ կյանքում իրականանում էր սովորաբար առաջինը:
Եվ ահա մի օր նրանք հանդիպեցին, բայց միմյանց դուր չեկան: Ճիշտը հեգնանքով ասաց ինքն իրեն. ‹‹ Որքան նա անիմաստ, անհեթեթ, անկանխատեսելի երևակայող է, ամբողջությամբ կարծես թե անհաստատուն է: Կամ էլ գործը ես եմ: ››
Իսկ առաջինը ուշադիր նայեց և ծիծաղեց.
- Այ դու՝ հեքիաթ:
- Իսկ ինչո՞ւ հեքիաթ, – վիրավորվեց երկրորդը: - Ես հենց այնպիսին եմ, ինչպիսին պետք է լինի իսկական պատմությունը:
- Բայց այդպես գրեթե երբեք չի լինում,- առարկեց առաջինը,- հենց դրա համար էլ քեզ հորինում են: Ինձ հորինել պետք չի, ես ուղղակի կամ:
- Դու հենց չպետք է լինես,- շշնջաց երկրորդը: - Ես դրա մասին հոգ կտանեմ: Նույնիսկ չկասծկածես:
- Ես չեմ էլ կասկածում,- ժպտաց առաջինը: - Դու հենց դրանով էլ ամբողջ ժամանակ զբաղված ես: Անկայուն հաջողություններով,- և գնաց ծիծաղելով:
Երկրորդը փնթփնթաց նրա ետևից.
- Ոչինչ, մենք դեռ կհանդիպենք…
Մինչ հիմա նրանք հաճախ են հանդիպում: Ընդ որում մարդկանց դուր է գալիս մեկ այն, մեկ մյուսը:
- Երբ ես լսում եմ,- խոսեց Խէն,- դրախտում մարդու մեղսագործության մասին պատմությունը, կամ էլ ցանկացած այլ պատմություն, ապա միշտ ինձ համար փորձում եմ հասկանալ – առաջինի՞ն է այն պատկանում, թե՞ երկրորդին:
Ալեքսանդր Բելլից
Ուիլյամ Բլեյք "Ոչնչության ուրվականը"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան