Պատահաբար հանդիպեցին երկու երջանկություն: Նայեցին մեկմեկու ոտքից գլուխ' հավանություն չտալով միմյանց: Շատ տարբեր էին նրանք: Թեք ժպտացին, և ոչինչ չասելով, բաժանվեցին: Յուրաքանչյուրն իր համար մտածեց. «Երևի նա իրեն է երջանկություն համարում, դե էլ ինչու նրան տխրեցնել…կգտնվեն նրանք, ովքեր կբացեն նրա աչքերը»:
Դեռ չէին հասցրել բաժանվել, իսկ նրանց հետևից երկու դժբախտություն: Նրանք լուրջ և լուռ, միմյանց հասկանալով, իրար ձեռք սեղմեցին. «Ընդհանուրաշխատանք ենք կատարում»: և գնացին այն երջանկությունների հետևից:
Երկար դեռ այն երջանկությունները կմնային թե ոչ, հայտնի չէ, բայց ճիշտ է' այն ժամանակ ես հասկանում երջանկությունն, երբ այն անցնում է:
Ալեքսանդր Բելլից
Արամ Դանիելյան "Աղմուկ"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան