Լեռան բարձունքում՝ երկնատակի ձների մեջ, ծնվել էր առվակը: Նրա մեջ էր ողջ ապագա կյանքը և ուներ մի թաքուն գաղտնիք՝ հագեցնել բոլորին: Նորածին առվակը, փոքրիկի նման թոթովելով, սլանում եր ցած: Ճանապարհին նա սայթաքում է՝ ժայռից դուրս ցցված ելուստի պատճառով և բաժանվում է երկու մասի՝ մեկը հոսում է աջ, մյուսը՝ ձախ:
Այն գետակը , որը հոսել էր աջ, անցնում է հազվադեպ հանդիպող հանքերի միջով և լիզում է նրանց: Նրանք շնորհակալություն են հայտնում և վերածվում են առողջարար հանքաղբյուրի: Մարդիկ երախտագիտությամբ էին խոնարհվում նրա առջև, խմում էին, առողջանում էին և օրհնում նրան: Գետակը ուրախ էր և երջանիկ: Նրա երջանկությունը շարունակվում է մինչև օրս:

 

 


Գետակի այն մասը, որը հոսել էր ձախ՝ անցնում է այլ տեսակի հանքերով և նույնպես լիզում նրանց: Նրանք թունավորում և զայրացնում են գետակին, այն դառնում է մահվան և հիվանդության հանքաղբյուր: Մարդիկ հասկանալով, որ հանքային ջուրը թույն է բերում, անիծում են նրան, փախչում և զգուշացնում են ուրիշներին՝ չմոտենալ գետակին: Այդպես, նրա թաքուն գաղտնիքը վերածվում է մահաբեր թույնի, և աղբյուրի կյանքը լցվում է չարախնդությամբ:
Եվ այդպես մինչ մեր օրերը:
Աջ և ձախ առվակները չգիտեին, որ միևնույն սկիզբն ունեն, որ ճեղքվել էր ժայռի դուրս ցցված ելուստի պատճառով:
Շալվա Ամոնաշվիլիից

Յացեկ Էրկա "Տիեզերական ախոռատուն"

 

 

Օրվա առակը՝ Երկու գետակները - 27 հոկտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան