Իվանը ուղևորվեց փնտրելու իր ճակատագիրը:
- Տանը, միշտ էլ լավ է,- ասում էր նա,- իսկ կյանքին այլ կերպ նայելը, համենայն դեպս, չէր խանգարի: Կյանքը թռչում է, ինչպես արագաթև բազեն և անհետանում՝ տեսադաշտից:
Երկար թե կարճ քայլեց Իվանը լայնարձակ մարգագետիններով և անանցանելի անտառներով, քայլեց այդպես, քայլեց և խուլ անտառում հանդիպեց մի խրճիթի: Խրճիթն էլ խրճիթ էր: Միայն թե դուռն էր նրա լրիվ բաց՝ «Համեցեք բարի մարդիկ, ցանկացածին ուրախությամբ կհյուրընկալենք»:
Իվանը մտավ խրճիթ, սպիտակ սփռոցով ծածկված սեղանին ուտելիքն էր սառչում: Իսկ Իվանը հոգնած էր և քաղցած երկար ճանապարհից հետո: Իվանը երկար չմտածեց, մոտեցավ սեղանին, այդ ողջ ճաշատեսակների կողքը դրված էր մի գրություն: Այդ գրության մեջ գրված էր. «Դու հենց նա ես, ում ես սպասել եմ, ուրեմն օգտվի՛ր: Իսկ օգտվելուց մի՛ մեղադրիր»:

 

 


Ոչինչ էլ չհասկացավ Իվանը, թե ինչ էր գրված այդ գրառման մեջ: Քորեց նա ծոծրակը, մի քիչ խորհեց; Նստեց Իվանը սեղանի շուրջ և սկսեց օգտվել: Կուշտ կերավ և որոշեց մի փոքր հանգստանա: Իվանը մոտեցավ ներքնակով ծածկած մահճակալին, տեսավ, որ մահճակալի վրա նույնպես գրություն կա և նույն բանն է գրված: «Դու հենց նա ես, ում ես սպասում եմ, պառկի՛ր և հանգստացի՛ր, իսկ հանգստանալուց հետո՝ ինձ կհանդիպես»:

 


Այս անգամ, նույնպես, ոչինչ չհասկացավ Իվանը: Պառկեց փափուկ մահճակալին և խորը քնեց: Իսկ երբ արթնացավ, նկատեց, որ իր առջև կանգնած է մի սարսափելի, անատամ, կեղտոտ ցնցոտիներով պառավ: Իվանն ուզում էր փախչել, բայց դե ու՞ր: Բռնեց նրա թևից կեռաձև քթով կախարդը և ասաց.
- Օգտվել՝օգտվեցիր, հանգստանալ՝ հանգստացար, հիմա ստիպված ես ապրել ինձ հետ մի տանիքի տակ, առայժմ ես չեմ խղճում քեզ, ես քեզ բաց չեմ թողնի թշվառիդ, որ գնաս աշխարհի չորս կողմը:
Չհանդգնեց Իվանը հակաճառել կախարդին՝ մնաց:

 


Շատ թե քիչ ժամանակ անցավ, օրերը և գիշերները թռչում էին, իսկ Իվանը ապրում էր հակառակ իր կամքին՝ հարկադրված՝ զզվելի պառավի տանը: Նա արդեն չէր էլ ակնկալում, որ կարող է դուրս պրծնել, մինչև որ պառավը խղճաց դժբախտին: Մայրաբար գրկեց Իվանին, բաց թողեց աստծո կամքով:
- Գնա՛,- ասաց,- բոլոր չորս կողմերը: Դու քաջաբար ճաշակեցիր դժբախտությունը: Գիտես, մի վախեցիր, դժբախտությունները նման են:
Իվանը չէր հավատում երջանկությանը, որ դուրս պրծավ: Երկար թե կարճ գնաց կենսուրախ Իվանը անտառով: Եվ ահա այնտեղ՝ թավ եղևնու կողքին, մի ուրիշ խրճիթ էր կանգնած: Խրճիթի դուռը լրիվ բացված էր:

 

 


- Հաստատ ոչ,- մտածեց ինքն իրեն Իվանը,- այս անգամ ես խելացի կլինեմ:
Բայց, ախր, շատ հոգնած էր Իվանը երկար ճանապարհից, ախր, անտառում էլ մութն էր ընկնում:
Նա մտավ խրճիթ: Տեսավ, որ այս կացարանում էլ սեղանին դրված ուտելիքից գոլորշի էր բարձրանում: Իսկ ուտելիքի կողքը ծանոթ գրություն էր՝ «Դու հենց նա ես, ում ես սպասում էի՝ օգտվիր» : Նայեց Իվանը մահճակալին, այնտեղ նույնպես ամեն ինչ նույնն էր:
- Է՜հ, այստեղ էլ , ինչպես տեսնում եմ, մի անիծված պառավ է հանգրվանել: - բարկացավ Իվանը,- ուզում էր գնար, դռների մոտ տեսավ անիրական գեղեցիկ մի աղջկա: Աչքերին չէր հավատում, որ նման հրաշք է իրեն հանդիպել թավ անտառում: Այս անգամ արդեն Իվանն էր ուրախ, որպեսզի մնար, բայց ահա դժբախտությունը՝ աղջին իրեն չկանգնեցրեց:

 

 


- Գնա՛ Իվան աշխարհի տարբեր կողմեր,- ասաց նա,- դու ինձ ոչնչով պարտական չես, իմ հյուրասիրությունից դու հրաժարվեցիր, իմ հյուրընկալությունից՝ նույնպես: Ի՞նչ անեմ ես քեզ հետ:
Երևում է դու նա չէիր, ում ես հյուր էի սպասում: Իմանալով դժբախտության մասին, դու երջանկությունը վախեցար փորձես:
Այդպես էլ Իվանը վերադարձավ տուն: Եվ այդպես էլ չկարողացավ հավատալ, որ իր երջանկությունը բաց էր թողել:
- Դժբախտությունը ճանաչեցի,- թախծեց նա,- իսկ երջանկությունը այդպես էլ ինձ համար մնաց անհայտ:

Յացեկ Էռկա "Ursus The Victor"

 

 

 

Օրվա առակը՝ Դժբախտություն կամ երջանկություն - 08 հոկտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան