Երջանկությունը Հաջողության հետ միասին ժպտում էին նրան: Ցանկանլին գալիս էր առանց նկատելի ջանքերի: Բարձրահսակ, ուժեղ, գեղեցիկ, ում պատճառոով կռվում էին աղջիկները, նա ընդհանրապես չէր մտածում փողերի մասին, քանի որ նախանձելի հաճախականությամբ անհայտ բարեկամներից մեծ ժառանգություն էր ստանում՝ մեկը մյուսի հետևից: Մոլեխաղերում նրա բախտը այնպես էր բերում, որ արդեն ոչ ոք չէր նստում նրա հետ խաղալու, իսկ հետո խաղատան սեփականատերերը նրա բարեգործական ֆոնդի հաշվին մեծ գումարներ էին փոխանցում նրա համար, որ նա այլևս չէր այցելում նրանց խաղատներ: Նա ապրում էր, տեղափոխվելով մի երկրից մյուսը և ազատ խոսում էր տարբեր լեզուներով: Նա ծանոթ էր հայտնի մարդկանց հետ, հաճախ ֆինանսավորում էր նրանց նախագծերը, որոնց ոչ ոք չէր հավատում, իսկ նրանք հաջողություններ էին ունենում:
Ճակատագրի սիրելին՝ նա տեսնում էր, գիտեր և փորձում էր ամեն ինչ, ինչ ցանականում էր: Նրա երջանկությունն ու հաջողությունները բավական կլինեին հարյուր հաջողակ կամ հազար սովորական կյանքերի համար: Ընկերների և իրեն պաշտող կնոջ հետ, նա աղմուկով նշում էր իր մուտքը չորրորդ տասնամյակ: Երջանիկ ամուսնությունում նա ուներ երկու երեխա՝ իրեն նման տղա, և մայրիկի կրկնօրինակ աղջիկ:
Նրա երեսուն ամյակից մի քանի օր հետո Երջանկությունը և Հաջողությունն այցելեցին Ճակատագրին: Միայն շեմին տեսնելով նրանց նա սկսեց խոսել.
-Այո, նա մենակ մեկնում է Աֆրիկա՝ որսորդության: Ուժեղ քամու ժամանակ և ապստամբների վրայով: Քամու հետ կպայմանավորվենք, ապստամբներն էլ կվրիպեն: Դա է չէ՞ ձեր ուզածը:
Երջանկությունը և Հաջողությունը ժպտալով միմյանց նայեցին, և Երջանկությունն ասաց.
-Ոչ: Թող լինի այն, ինչ պետք է լինի:
Ճակատագիրը զարմացած բարձրարեց հոնքերը.
-Բայց նա կմահանա:
Երջանկությունն ու Հաջողությունը գլխով արեցին:
-Բացատրեք,-պահանջեց Ճակատագիրը,-դուք այդքան մտածում էիք նրա բարօրության մասին, իսկ հիմա թողնում եք նրան:
Երկուսն էլ նորից գլխով արեցին, իսկ Երջանկությունն ասաց.
-Նա երջանիկ է եղել ինչպես ոչ ոք: Նա հասել է իր գագաթնակետին, հիմա կսկսվի անկումը: Ավելի ուժեղ զգացողությունների համար նա արդեն թմրանյութ է փորձել: Դա կդառնա նրա ընտանիքի քայքայման և սննկացման պատճառը: Նա արագ կվառվի, բայց կտառապի ու մտերիմներին էլ կտանջի՝ փչացնելով իր մասին տպավորությունները: Իսկ այդպես նրա կյանքը վառ ֆեերիա կմնա: Բոլորը կխղճան նրա այրուն ու երեխաներին, ասելով. «Նա հազվադեպ մարդ էր՝ խիզախ, հաջողակ, առատաձեռն: Որքան լավ բան է արել նա և դեռ որքան կաներ...Կյանքն ասուպ է»:
Ուշադիր լսելով Ճակատագիրը մտածկոտ ասաց.
-Դե այո: Ժամանակին գնալը նույնպես հաջողություն է:
-Միայն մեկ բան եմ խնդրում,-ասաց Հաջողությունը,-թող ապստամբները ստույգ լինեն և մահը վայրկենական լինի:
-Նա ոչինչ չի հասկանա,-ասաց ճակատագիրը:
-Չի հասկանա,-համաձայնվեց Երջանկությունը: Մենք երկուսս էլ սխալվել ենք: Նա պարզապես չի կարող հասկանալ:
ԵՎ Հաջողությունը տխուր եզրափակեց.
-Դա ամենն է, ինչ մենք դեռ կարող ենք անել նրա համար:
Ալեքսանդր Բելլից
Արամ Դանիելյան "Զուգատիպություն"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան