Երկրի վրայի ամեն կենդանին երազում էր փրկության մասին: Մեկը մյուսից, տարբեր դժբախտություններից, և շատ ա՛յլ բաներից: Ոմանք դա խնդրում էին Երկնքից, մյուսները գործում էին, բայց այնպես, որ արդեն աղաչում էին՝ նրանցից փրկության մասին: Համարձակությունը կորցրածներն ասում էին.
-Ոչ ոք մեզ չի փրկի՝ ո՛չ թագավորը, ո՛չ աստված և ո՛չ ել հերոսը:
Համարձակները առարկում էին.
-Մենք մեր ձեռքով ազատության կհասնենք:
ԵՎ ավելացան...Իսկ հետո նրանց...
Երկինքը, տխուր նայելով այդ ամենին, երբեմն մտածում էր փրկության մասին, բայց ինչ-որ պատճառներով՝ ոչինչ չէր նախաձեռնում: Բացատրություններ շատ կային: Կախված նրանց անհատականությունից, ովքեր ենթադրում էին: Նրանք ուրախանում էին, համարելով, որ եթե վերևում հանդուրժում են երկրային անօրինականությունը, ապա նրանք գիտեն, որ այն լավ ավարտ կունենա:
Մյուսները շնորհակալություն էին հայտնում Երկնքին երկար համբերության ու ոչինչ չձեռնարկելու համար: Չէ որ, եթե կատարել մեր խնդրանքները, ազատելով մեզ ամեն ինչից ու նաև միմյանցից՝ նայելու համար արդեն չի լինի ոչ ոք ու ոչինչ: Երրորդները ենթադրում էին, որ ըստ Վերին կարծիքի, երազանքների իրականացումը շատ թեթև պատիժ կլինի այն ամենի համար, ինչ մենք կատարել ենք: Դրա համար էլ կա այլ պատիժ՝ թույլ տալ, որ մենք ինքներս լուծում գտնենք:
Իմաստունները (կամ նրանք, ովքեր համարում էին իրենց իմաստուն) կատարվելիքը այսպես էին բացատրում.
-Ամեն ինչ Աստծուց է՝ ներառյալ բարին ու չարը: Ուրիշ որտեղի՞ց կարող էին նրանք հայտնվել, եթե ամեն ինչ նրա ձեռքերում է: Բայց եթե ամեն ինչ Աստծուց է, միթե՞ կարելի է բարին ընդունել նրանից, իսկ չարը ոչ: Արդյո՞ք դրանով չենք ուզում ասել, որ նրանից լավն ենք:
Երկինքը լուռ քմծիծաղ էր տալիս. «Նշանակում է դուք ոչինչում մեղավոր չեք: Այդպիսին եք ստեղծվել: Ինչ արած...Իսկ չարը, դուք խեղճերդ, ստիպված եք ընդունել՝ ուզած թե չուզած: Այ՛ քեզ երեսպաշտներ»:
Այդպես էլ գուշակում են՝ կամ երկրայինը երկնքի հայելին է, և նրանք փորձում են լավացնել պատկերը, կամ էլ դա երկրայինն է ցանկանում տեսնել ենկնայինը այդպիսին:
Ալեքսանդր Բելլից
Արամ Դանիելյան "Բնության Խաղաղություն"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան