Մի օտարական, գոհ չլինելով շրջապատի իրերի դասավորությունից, շրջում էր աշխարհով մեկ և փնտրում այլ օրհնված վայրեր: Նա հուսով էր, որ այնտեղ չեն սպասնում, չեն խլում վերջին եղածը, չեն խաբում, չեն թողնում դժբախտության մեջ, չեն գողանում և չեն դավաճանում: Նախքան, փողոցի մոտ, մի ծերունու կհանդիպեր, նա շատ երկրներով էր անցել՝ համարյա թե հույսը կորցրած: Օտարականը թույլտվություն հարցնելով նստեց նրա կողքին և խոսեց նրա հետ: Բառը բառի հետևից, ծերունին իմացավ, թե որն է նրա փնտրտուքների նպատակը: Իսկ երբ իմացավ փակեց աչքերը և շարժեց գլուխը.
-Հետաքրքիր է...ես ել եմ այդպիսի վայր փնտրել:
-Այո՞,-արտաշնչեց զարմացած օտարականը,-դա ճի՞շտ է:
Ծերունին նայեց նրան և ասաց.
-Ի՞նչ իմաստ կա խաբելու, եթե ես այսօր-վաղը գնլու եմ այնտեղ:
-Ախ, ահա թե ինչի մասին է խոսքը...,-հիասթափված ասաց օտարականը:
-Ես հուսով եմ գտնել այն երկրի վրա:
-ԱՅդպես քեզ մոտ չի ստացվի,-պատասխանեց ծերունին,-քանի որ դու աշխարհը քեզնից դուրս ես փնտրում:
Անցորդը փորձեց հասկանալ լսածը:
-Աշխարհը ինձնից դուրս եմ փնտրում...
Ծերունին բացատրեց.
-Սկզբում անհրաժեշտ է գտնել այն քո մեջ: Քանի որ մեզնից դուրս որևէ բան անելու համար, մենք պետք է հասնենք դրան մեր մեջ: Եթե չկա աշխարհ քո հոգու մեջ, ապա ինչպե՞ս կարող ես գտնել այն մեկ այլ տեղում: Թող որ երեք դրախտ լինի մեկ տեղում, ուր դու կհասնես, բայց քանի դեռ դու անհանգիստ ես՝ չես գնահատի ու չես հասկանա դա և կողքով կանցնես:
Զարմացած օտարականը լռում էր: Ստացվում էր, որ փնտրտուքներն իզուր էին, ուղղված ոչ ճիշտ կողմ, ու երևի թե, պարզապես անիմաստ:
-Բայց եթե քո հոգում դու ձեռք բերես այն, ինչ փնտրում ես ուրիշների մոտ, ճանապարհորդությունները անհրաժեշտ կլինեն, և դու նույնիսկ կարողանա կիսվել դրանով ուրիշների հետ,-ծերունին ավարտեց իր խոսքը:
Ալեքսանդր Բելլից
Արամ Դանիելյան "Խաչելություն"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան