Կային-չկային երկուս հոգի և Վիշտ չէին ճանաչում: Լսեց նա այս մասին և զայրացավ.
-Ինչպե՞ս: Իմ մասին նույնիսկ չե՞ն լսել: Դե, նրանք դեռ կճանաչե՛ն ինձ...
ԵՎ սկսեց պարզել, թե որտեղ է ապրում այդ զույգը: Սպառնաց՝ ով չասի նրանց տեղը, ինքը կծանոթանա նրա հետ: Շատերը վախեցան, իմանալով նրան, գտնվեցին նաև նախանձողներ, որոնք չգիտեին ինչ է Վիշտը և ցույց տվեցին նրանց տեղը՝ ընդհատելով մեկմեկու.
-Ապրում են...
-...նրանք...
-...գերությա՛ն մեջ:
Զարմացավ Վիշտը, չհավատաց ու կրկին հարցրեց.
-Գերությա՞ն մեջ:
-Այո,-գլխով արեցին նրան,-և գերությունը՛ քաղցր է ու հաճելի նրանց համար:
-Որոշել եք ինձ հիմարեցնե՛լ,-բղավեց Վիշտը:
-Այդպես չի՛ լինում:
-Լինում է: Ահա, խելագարներն էլ կարող են մտածել, որ նրանք երջանիկ են,- ի պատասխան լսեց նա:
Ուրեմն ինչ՝ նրանք խելագա՞ր են,-ճշգրտեց Վիշտը:
-Նման մի բան: Չէ որ նրանք Սիրո գերի են: Միմյանցից բացի, շուրջն ոչինչ չեն նկատում, և դրանով էլ երջանիկ են:
-Ա-ա...,-ասաց Վիշտը,-այդտեղ ինձ սպասել է պետք: Երբ նրանցից որևէ մեկն ազատվի գերությունից՝ կգա իմ ժամանակը: Այդ ժամանակ, ինձ մոտ գերի ընկածը չի՛ ազատվի:
Բայց թաքցրեց Վիշտը, որ շատ էր տխրել: Նրան ցույց տվեցին նաևվ շատ, տարբեր զույգերի, որոնք Վիշտ չէին ճանաչում:
Ալեքսանդր Բելլից
Արամ Դանիելյան "Պար"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան