Ուսուցիչ Շոն սովորեցնում էր.
-Մարդիկ համոզված են, որ ճիշտ է նա, ով կիսում է իրենց կարծիքը: Ասելով.«Դա ճիշտ է»: Նրանք այդպիսին են համարում միայն սեփական կարծիքը, չնայած հաճախ' այն պարտքով է վերցված: Միայն նա է շատ բաների ընդունակ, ով կարող է հասկանալ, որ սխալ է, և ընդունել, որ ուրիշի միտքը ճիշտ է:
Իսկ հիմա հակառակվեք ինձ, որպեսզի կարողանանք տեսնել դրա ուրիշ կողմը:
Վեյն ասաց.

 


-Առաջինն իհարկե մարդկանց համար է: Ինչպե՞ս ապրել, իմանալով, որ սխալ ես:
-Փնտրել սեփական սխալը' ոչ ոք դա չի անի: Կհամաձայնեմ Վեյի հետ,-ասաց Ցին:
Գունը քմծիծաղ տվեց.

 


-Դուք ցանկանում եք, որ այստեղ ես ամփոփեմ.«Դրա հետ ոչինչ անել չի կարելի»: ԵՎ ես կհամաձայնվեմ: Բայց այս ամփոփումը արդարացի է մարդկանց' միայն մեծամասնության համար: Որովհետև իմաստունը միշտ պետք է իրենից դժգոհ լինի' փնտրելով իր սխալը: Եթե նա դադարի դա անել, ապա այդ դեպքում ինչո՞վ պետք է տարբերվի այդ մեծամասնությունից:

 


Վեյն ու Ցինը տպավորված էին նրա խոսքերից: ՈՒսուցիչն այդպես էլ հանգիստ մնաց:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Տղամարդու դիմանկար"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան