Ժամանակին՝ Լաո անունով Մենը, Ոսուցիչ Շոի աշակերտն էր, իսկ հետո իմաստություն հավաքողը: Որոշ ժամանակ անց՝ Ուսուցչի մահից հետո, նա եկավ այն եզրահանգման, որ գիտությունների առաջացման հիմնական պատճառն անմահության ձգտումն է:
«Նրանք, ովքեր չէին ցանկանում հաշտվել իրենց վերջաբանի հետ, ընտրում էին հավատք դեպի վարձատրություն մահից հետո, հույս ունենալով ապաշխարհել մահացածներին, մյուսները նախընտրեցին վերածնումը՝ հնարավորություն լուսավորվելու, դառնալու աստված... Ըստ էության, իրերի ճանապարհի մասին գիտությունը' Անմահության հասնելը տիեզերքի Կանոնի ձուլման միջոցով, հոսել է այդ նույն մահի չընդունումից' օգնելով հաղթահարել նրա գոյության անիմաստությունը:
Բայց եթե հավատքի հիմքում ընկած է միայն ցանկալին, ուրեմն այս գիտությունները կարող են լինել ինքնախաբեությամբ,-մտածեց նա:
-ԵՎ ոչ միայն դրանք... արդյո՞ք ապացուցելի է այն, ինչն ընկած է յուրաքանչյուր գիտության հիմքում: Եթե ոչ, ուրեմն այն նույնպես կամայական է...»:
Այդպես նա կասկած ուներ ամեն ինչում:
Երբ նրա տեսակետները սկսեցին տարածվել՝ ակամայից իրենց վրա ուշադրություն շեղելով, Մենի մոտ սկսեցին գալ նրանք, ովքեր ցանկանում էին խելքի բերել կասկածամիտին: Նրանցից առաջինը Յանն էր՝ իրերի Ճանապարհների մասին գիտության կողմնակիցը: Ներկայանալով և խոնարհվելով նա հարցրեց.
-Մեն, դու հաստատում ես, որ ամեն ինչի հիմքում ընկած է երկարակեցության ցանկությու՞նը:
-Ենթադրում եմ...հանգիստ ուղղեց նրան Մենը: Համաձայնվիր, որ սովորաբար կանդանությունը չի ձգտում մահվան: Ինչից կարող է ստեղծել գիտություններ սեփական շարունակության մասին:
Յանը լռեց և ասաց.
-Բայց դու՝ Մեն, նունպես կանդանության մի մասն ես: ԵՎ ուրեմն ցանկանում ես երկար ապրել: Թեկուզ քո գիտությամբ՝ չժխտելով մյուսները:
Մենը ի պատասխան ժպտաց.
-Արժե՞ մտածել այն մասին, ինչը մեզնից կախված չէ: Կյանքում պատահում է, որ գովաբանում են անարժանը: Լավ կլինի, որ երբեմն արժանին հիշեն:
Այդ ժամանակ Յանը այլ կերպ մոտեցավ հարցին.
-Կասկածանքը միայն կործանում է: Այն չի ստեղծագործում: Բավական է միայն լսել բառը՝ «կասկածանք»: ԵՎ ի՞նչ կթողնի այն՝ հաղթելով: Ավերակներ: Կասկածում են նրանում, ինչ չեն կարող, և նրանք, ովքեր չեն կարող:
-Կործանելով հինը՝ կառուցում են ուրիշը: Քեզ երևի ծանոթ է այս արտահայտությունը. «Հայտնի չէ՝ կդառնա ավելի լավ, եթե դառնա ուրիշ: Բայց հայտնի է՝ պետք է դառնա ուրիշ, որպեսզի դառնա ավելի լավ»: Կործանարարից հետո գալիս է կառուցողը:
Բայց Յանը չեր հանդարտվում.
-Եթե դու կասկածանքի այդպիսի կողմնակից ես, ուրեմն պետք է կասկածես քեզ ու նրանց:
-Ես միայն ինձ չեմ կասկածում,-հանգստացրեց նրան Մենը,-այլ նաև ուրիշներին՝ առանց բացառության:
-Այդ դեպքում դու պետք է կասկածներ ունանաս ամեն ինչում, նաև քո կասկածներում: Ասա ինձ, Մեն, ինչ է մնում կասկածներից հետո կասկածներում:
-Համարձակվում եմ քեզ հավատեցնել՝ կասկածելով,-ժպտաց Մենը:
Յանը նորից հարցրեց.
-Ինչու՞ չես ուզում հետևել իրերի Երկրային դասավորությանը՝ հնարելով քո անբնականը:
-Անվստահությունը մեր աշհարհում բացարձակ ավելորդ չէ: ԵՎ արդյոք Ճանապարհին հետևելու համախոհի կոմից չէ ասված.« Ազատ թափառեք իրերի ակունքների մոտ, տվեք իրերին հնարավորություն լինելու այն, ինչ նրանք կան, բայց մի եղեք իր՝ իրերի համար: Այդ դեպքում ո՞վ կկարողանա ձեր վրա ծանրություն փաթաթել»: Չժուան-Ցզի
-Կասկածանքը միշտ խոչընդոտ է,-շարունակում էր իրենն առաջ տանել Յանը' ուշադրություն չդարձնելով Մենի խոսքերին:
-Կասկածները արգելում են այնտեղ, որտեղ վստահ չեն, որ կդիմակայեն նրանց դեմ: Չեն կասկածում միայն ոչ հեռատեսները և հպարտները: Ասված է մյուս կասկածողներին.«Վստահությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ոչ մի բանում չի կարելի վստահ լինել»: Ահա և դու, Յան, կասկածում ես ինձ: Ենթադրում ես, որ ես սխալվում եմ…
-Այլևս չեմ կասկածում,-մռթմռթաց Յանը: Դու իրոք սխալվում ես և համառում ես:
-Բայց արդյո՞ք կասկածանքը չի դարձել քո հայտնագործության առաջնային պատճառը:
-Ոչ: Կարծում եմ քեզ չիմանալը:
-Ներիր, Յան, միայն կասկածում եմ, որ դու հիմա իմացար: Ես մտածում էի, որ գիտեմ քեզ, երբ կրում էի Լաո անունը: Մինչ նա կոչվեց Մեն: Այժմ ես ինքս ինձ չեմ ճանաչում:
Նրանք բաժանվեցին:
-Հետո, երբ Յանին հարցնում էին Մենի մասին, նա պատասխանում էր.
-Կործանված մարդ: Նրան տրված չէ, որևէ բան իմանալ, նա միանգամից կսկսի կասկածել: ԵՎ նա սովորեցնում է դա: Մոռանալով չժխտել իր գիտությունը…
Մենն ասում էր Յանի մասին.
-Նա եկավ ինձ համոզելու, որ իմաստությունը չի կասկածում, ուրեմն նշանակում է' կասկածողը կասկածամիտ է իմաստության մեջ:
-Իսկ դա այդպե՞ս չէ:
-Յանը պարզապես նման բանի չէր հանդիպել: Դրա համար էլ որոշել էր' եթե նման չէ նրա իմացածին, ապա իմաստություն չէ:
Ալեքսանդր Բելլից
Արամ Դանիելյան "Թիթեռներ"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան