Մենն ասում էր. «Աշխարհում կատարվելիքի մասին ոչինչ չի կարելի հաստատել: Ենթադրելով կարելի է հեշտորեն սխալվել մեկնաբանություններում: Ինչպես նաև,-ավելացնում էր նա,-փոխվում ենք և մենք, և իրերը»:
Քանի որ Մենը կասկածի տակ էր դնում բոլոր գիտությունները, ապա գտնվում էին տարբեր որսորդներ, որոնք պատրաստ էին հակառակվելու նրան: Այդ թվում նրանք, ովքեր հավատում էին վերին ուժերին ու ճակատագրին: Նրանցից մեկը համարեց իր փաստարկը անհերքելի: Նա ասաց.
-ԵՎ երկինքը, որ ամեն ինչի ունակ է, չգիտի՞ ինչ է անում: Թե դու կասկածում ես նրա կատարելությանը...
Մենը պատասխանեց.
-Երկնքի մասին դու կարծես ավելի շատ բան գիտես: Այդ պատճառով էլ չեմ վիճի, այլ կհարցնեմ: Դու կարծում ես երկինքը նախապե՞ս գիտի ինչ է լինելու:
-Եթե ոչ նրան, ապա էլ ու՞մ,-պատասխանեց վիճողը:
-Տնօրինում է ամեն ինչ, ինչ իր ներքևում կա՞:
-Այն դրա համար էլ ստեղծել է դա,-գլխով արեց եկվորը:
-Կստեղծեր արդյո՞ք նա այն, ինչն իրեն չբավարարեր:
-Ինչի՞ համար,-զարմացավ զրուցակիցը:
Մենը շարունակում էր հարցեր տալ:
-Եթե այնուամենայնիվ նրան որևէ բան դուր չգա, նա կարո՞ղ է դա կանգնեցնել:
-Իհարկե,-հաստատեց այն ինքնահավանը, որ նման էր անտաշի:
-Այդ դեպքում իզուր չէ, որ ես կասկածում եմ,-անսպասելի եզրակացրեց Մենը:
-Ինչի՞ց դու դա վերցրիր,-բացականչեց «ճակատագրի» կողմնակիցը:
Մենը ծալեց մատները և պատրաստվեց բացատրելու:
-Նախ՝ եթե երկինքը ստեղծել է ամեն ինչ, ապա նաև ինձ: Առաջին՝ ինչպես դու ես ասում, նա չէր ստեղծի այն, ինչն իրեն հարմար չէ: Երկրորդ՝ երկինքը կարող է կանգնեցնել այն, ինչն իրեն պետք չէ:Երրորդ՝ նա դա չի անում իմ հանդեպ: Չորրորդ՝ ուրեմն ես նրան այսպիսին եմ պետք: Հինգերորդ՝ պարզվում է՝ նա ուզում է, որ իմ կասկածները երկնքի տակ բոլորին հայտնի դառնան: Վեցերորդ՝ գոնե միայն նրա համար, որ հակառակորդները կարողանան հղկել իրենց առարկությունները, ինչ էլ քեզ խորհուրդ եմ տալիս: Յոթերորդ...
ԵՎ Մենը խոնարհվեց նրան, ով եկավ սովորեցնելու իրեն:
Զրուցակիցը բերանը բաց, ուղղակի նստեց մի քանի րոպե, հետո շարժեց գլուխը և հրաժեշտ տվեց:
Ալեքսանդր Բելլից
Արամ Դանիելյան "Երկնքում սավառնողները"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան